Կոսովոյում Թուրքիայի դեսպանը ՃՏՊ հետևանքով կոտրվածքներ է ստացել
INTERNATIONAL NEWSԿոսովոյում Թուրքիայի դեսպան Քըվըվըլջըմ Քըլըչը մայրաքաղաք Պրիշտինայի մոտակայքում տեղի ունեցած խոշոր ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով վիրավորվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
ՃՏՊ արդյունքում իրար են բախվել երեք մեքենա: Վթարի հետևանքով երեք մարդ մահացել է, ևս չորսը, այդ թվում և Թուրքիայի դեսպանն ու թուրք դիվանագետներ, վիրավորվել ու հոսպիտալացվել են:
Քըլըչը ստացել է կրծքավանդակի վնասվածք, կողոսկրերի կոտրվածքներ, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



