Կալիֆորնիայի պատմության ամենախոշոր հրդեհի հետևանքով ավելի քան հազար մարդ անհետ կորել է
INTERNATIONAL NEWSԱՄՆ Կալիֆորնիա նահանգի հյուսիսում բռնկված լայնամասշտաբ հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 71-ի: Ավելի քան հազար մարդ համարվում է անհետ կորած: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ամերիկյան NBC News հեռուստաընկերության տվյալներով՝ նոյեմբերի 8-ից սկսված հրդեհներն այս պահին ընդգրկում են 59 հազար հեկտար տարածք: Ավերված են հազարավոր կառույցներ. տարհանվել են ավելի քան 300 հազար բնակիչներ: Հրդեհը, որը ստացել է Camp անվանումը, ամենախոշորն է ամերիկյան նահանգի պատմության ընթացքում:






1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



