Yerevan, 23.April.2026,
00
:
00
BREAKING


«Հեքիաթ» 500–600 ձայնանոց տղերքի մասին. «Փաստ»

ANALYSIS

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թեկնածուառատ այս օրերի մեջ, ցուցակների հրապարակումներից սկսյալ անընդհատ մի պատկեր է հառնում հիշողությանս մեջ ոչ հեռու անցյալից՝ ընդամենը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից: Ռեյտինգային ընտրակարգով առաջադրված ռուպրով թեկնածու, ուղեկցող մեկ անձ ու «լայվի» համար հեռախոսով առջևից գնացող «օպերատոր»: Ահա ողջ այն «շքախումբը», որ քայլում էր կարծես կախարդական մի փայտիկով ամայացած բավական շեն գյուղի փողոցներով և ուղիղ հեռարձակմամբ ի ցույց դնում նախընտրական այս յուրօրինակ «քարոզարշավը»: Թեկնածուն անընդհատ կոչ էր անում ընտրողներին՝ չվախենալ, դուրս գալ փողոց, լսել իրենց: Ձայն բարբառո անապատի: Եվ հանկարծ, օ՜, հրաշք, պատերից մեկի տակ նստած էր երեք պապիկ: Հոգեցունց էին թեկնածուի և նրա ուղեկցողի երջանկացած աչքերը՝ ահա, մեր ընտրողները, լավ, գոնե՝ այս պահին մեզ լսողները: Նրանք մոտեցան պապիկներին, սկսեցին զրուցել ու հանկարծ երջանկությունը սառեց նրանց աչքերի մեջ. պապիկները միասնական կերպով խնդրեցին չխանգարել իրենց: Մարդիկ վաղուց կատարել էին իրենց ընտրությունը: Դժվար է ասել՝ տներից դուրս չեկածներից քանիսն էին վախեցած, երևի՝ քչերը: Ուղղակի անտեսված ու արհամարհված չլինելու համար թեկնածուին հարկավոր էր փրկօղակ: Իսկ այդ փրկօղակը «վախի» մասին բարձրաձայնումն էր, այն որպես իրավիճակի գնահատման յուրօրինակ միջոցի կիրառումը:

Երբ անցյալից մնացած հիշողության պատառիկն է արթնանում, երևի թե նորմալ է: Բայց տարօրինակ կերպով, հիշողության այս դրվագին անընդհատ, մի հետաքրքիր սերիալի պես գումարվում են նոր կադրեր, բայց այս անգամ... ապագայից: Ոչ հեռու ապագայից, մի քանի օր անց կատարվելիքից: Վերոնշյալ թեկնածուն իրական, բայց հավաքական կերպար է, ուստի անուն չենք տալիս: Նա իրական, բայց հավաքական կերպար է լինելու նաև նոյեմբերի 26–ից դեկտեմբերի 7–ն ընկած ժամանակահատվածում: Եվ ուրեմն, այդ ապագայից կադրեր են կպչում անցյալի կադրերին. նույն գյուղը, նույն թեկնածուն, առնվազն 20–25 հոգանոց շքախմբով, իսկ շուրջը հավաքված է գրեթե ողջ գյուղը: Իրավիճակ է փոխվել, երկրում բան է փոխվել: Ժամանակին 500–600 քվեանոց թեկնածուն հիմա պաշտոնյա է, բավական բարձրաստիճան պաշտոնյա, որ այդ պաշտոնին է հայտնվել բախտի, չէ՝ հեղափոխության, չէ՝ Նիկոլի բերմամբ:

Ինչու հիշեցի անցյալն ու ինչու եմ անընդհատ պատկերացնում այս ապագան: Չգիտեմ: Սակայն վստահ եմ, որ ո՛չ նախկինում, ո՛չ ապագայում իրավիճակը վախից չէր (չի լինելու) այդպիսին: Մարդիկ վաղն էլ արդեն իրենց ընտրությունը կատարած են լինելու: «Աստվածներն» են փոխվել մարդկանց պատկերացումներում: Նախկինում այլք էին, հիմա՝ ԱՅԼ: Ես տեսնում եմ սույն թեկնածուի (թեկնածուների) ինքնագոհ ու ինքնավստահ հայացքները, այսինքն՝ հրաշալի պատկերացնում եմ այդ հայացքները: Ոչինչ, որ նա (նրանք), միևնույն է, նույն 500–600 ձայնանոց տղերքն են, ոչ ավելի: Մի քիչ տեղային քծնանքն է ավելացել (դե, դա արյան մեջ է լինում, ոչ վախեցնելով է, ոչ ստիպելով), մի քիչ էլ, չէ, երկու, երեք «քիչ» էլ շքախումբն է ավելացել: Բայց ամենակարևորն այն է, որ գյուղի մուտքից, դեռ մարզի դարպասներից հնչել է նոր «Աստծո» անունը՝ «Նիկոլ, վարչապետ», կամ՝ այլ կերպ, դա ամենակարևորը չէ: Կարևորը մեծատառն է, մնացյալն ածանցյալ են: Դա՝ վերջում, ձեռքի հետ այդ տղերքը կասեն, որ Նիկոլի քվեաթերթիկի երկրորդ էջում իրենց անունն էլ կա, ու որ վատ չէր լինի նեղություն կրել ու մի պուճուր «ծիտիկ» դնել վանդակի մեջ: Իսկ նախկին «Աստվածներին» կարելի է և մի լավ «ցեխը մտցնել», նրանք այլևս մրցակից չեն, նրանք չեն վտանգել իրենց՝ նույն այդ գյուղում միայնակ փողոցով քայլելու հեռանկարով...

Իսկ թե ով ինչ էր առաջարկում անցյալ տարի, ինչ է առաջարկում կամ առաջարկելու այս տարի, ցավոք, քչերին է հետաքրքրում, կարևորը «Աստվածներն» են... Կարևորը մենք ենք ու Ամերիկան: Ավստրիան: Կարևորը մենք ենք ու Ամերիկան: Մանրերի գործը հեշտ է, մեղքս մեզ է գալիս, մեկ էլ Ամերիկային: Թե սա ինչի հիշեցի, չգիտեմ: Կամ՝ գիտեմ: Որովհետև, միևնույն է, մանրերի գործը հեշտ է...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project