Յարոսլավլում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով հայ է մահացել
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Յարոսլավլ քաղաքում պարզվել է նոյեմբերի 12-ին Յարոսլավլ-Կոստրոմա մայրուղու վրա տեղի ունեցած վթարի հետևանքով զոհված տղամարդու ինքնությունը:
Ինչպես հաղորդում է 76.RU կայքը, իրար էին բախվել բեռնատարն ու «Ֆորդ» մակնիշի մարդատարը, որի վարորդը Մխիթար անունով 54-ամյա տղամարդ էր: Վերջինս Հայաստանից Յարոսլավլ էր մեկնել 3 ամիս առաջ՝ այցելելու այնտեղ բնակվող ընկերոջը:
Այդ օրն ընկերոջ հետ միասին ուղևորվելիս է եղել Կոստրոմա: Նրանք տարբեր մեքենաներով են երթևեկել:
Հաղորդվում է, որ մարդատարը, որի ղեկին է եղել 54-ամյա Մխիթարը, դուրս է եկել հանդիպակաց երթևեկության գոտի, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել բախումը բեռնատարի հետ:
Ընկերոջ խոսքով՝ տղամարդու դին այսօր ուղարկվել է Հայաստան, որտեղ ապրում են նրա կինն ու երեխաները՝ երկու տղա, մեկ աղջիկ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



