Սաուդյան Արաբիայում 21-րդ կասկածյալին են ձերբակալել ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործով
INTERNATIONAL NEWSՍաուդացի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության գործով 21-րդ կասկածյալին են ձերբակալել:
Ինչպես հայտնում է РИА Новости-ը՝ հղում անելով սաուդական պետական լրատվական գործակալությանը, այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ Սաուդ-ալ-Մուաջիբը:
Բացի այդ, նշվում է, որ մեղադրանք է առաջադրվել ձերբակալվածներից միայն 11-ին:
Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, հինգ մարդու համար դատախազությունը մահապատիժ է պահանջում, մյուսներին պատիժ է սպասվում՝ շարիաթի համաձայն:
Գլխավոր դատախազը նաև նոր մանրամասներ է հայտնել հետաքննությունից: Վերջինս տեղեկացրել է, որ Խաշոգջիին հայրենիք վերադարձնելու գործով զբաղվող հատուկ խմբի ղեկավարը հրամայել է վերացնել լրագրողին արշավի ձախողման դեպքում:
Հիշեցնենք, որ սաուդացի լրագրողին սպանել են Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսության տարածքում:



