Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարը կարելի կլինի ավարտված համարել ընդամենը մի քանի ամսից. Ջեյմս Ջեֆրի
INTERNATIONAL NEWSՍիրիական երկխոսության հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը Սիրիայում կարելի կլինի ավարտված համարել ընդամենը մի քանի ամսից, գրում է BBC-ի թուրքական ծառայությունը:
Ջեֆրին ընդգծել է, որ ԻՊ-ի վերջին հենակետերը գտնվում են Եփրատ գետի երկայնքով, և այժմ այդ դիրքերում ահաբեկիչների դեմ շարունակում է կռվել ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացող քրդամետ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումը:
ԱՄՆ ներկայացուցիչը նաև նշել է, որ իրենք աշխատում են գործել այնպես, որ վերջնական ու ջախջախիչ հարված կարողանան հասցնել ԻՊ-ի «քնած բջիջներին»՝ հետագայում նրանց ակտիվացումը բացառելու համար:
Նա ընդգծել է, որ բացի ԻՊ-ի իսպառ ոչնչացումից կարևոր է սիրիական հակամարտության քաղաքական լուծման գալն ու երկրում երկար տարիներ շարունակ չդադարող պատերազմին վերջ տալը:



