Շրի Լանկայի խորհրդարանը անվստահության քվե է հայտնել վարչապետին ու կառավարությանը
INTERNATIONAL NEWSՇրի Լանկայի խորհրդարանը չորեքշաբթի անվստահության քվե է հայտնել երկրի վարչապետ Մահինդա Ռաջապակսային, որը այս պաշտոնը զբաղեցնում էր հոկտեմբերի վերջից, եւ նրա կառավարությանը, հայտնում է տեղի Ada Derana պորտալը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Շրի Լանկայի վարչապետի պաշտոնում հոկտեմբերի 26–ին նշանակվել է Մահինդա Ռաջափակսան, որը 2005-ից 2015 թվականներին զբաղեցրել է հանրապետության նախագահի պաշտոնը։ Սակայն նախկին վարչապետ Ռանիլ Վիկրամասինգխեն հայտարարել է, որ համաձայն սահմանադրության` ինքը դեռեւս կառավարության ղեկավարն է համարվում։
Նախագահ Մայտրիպալա Սիրիսենան խորհրդարանի աշխատանքի ընդմիջում է հայտարարել, իսկ երկրում բողոքի ալիքներ են սկսվել։
Նախորդ շաբաթվա վերջին Սիրիսենան որոշել է արձակել խորհրդարանը եւ արտահերթ ընտրություններ նշանակել հունվարի 5-ին։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



