Տաջիկստանում ԻՊ ահաբեկիչները ցանկացել են հարձակվել ռուսական ռազմաբազայի վրա. «РИА Новости»
INTERNATIONAL NEWSՏաջիկստանի հատուկ ծառայությունները կանխել են երկրում գտնվող ռուսական ռազմաբազայի դեմ ահաբեկչական հարձակումը, այս մասին տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը՝ հղում անելով Տաջիկստանի ազգային անվտանգության պետկոմիտեում ունեցած իր աղբյուրին:
Ըստ աղբյուրի՝ իրավապահներին հաջողվել է ձերբակալել 12 անձի, որոնք կասկածվում են Տաջիկստանում գտնվող թիվ 201 ռուսական ռազմաբազայի ու ռուսական դպրոցի տարածքում հարձակման նախապատրաստման համար:
Նշվում է, որ ձերբակալվածները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներ են:
Հայտնի է, որ կասկածյալները ձերբակալվել են Դուշանբեում:
Այլ տեղեկություններ առայժմ չեն փոխանցվում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



