Yerevan, 26.March.2026,
00
:
00
BREAKING


Ընտրություններից հետո ազգովի պետք է լրջանանք, քանի որ Ադրբեջանը կարող է մեզ համար վտանգավոր վիճակներ ստեղծել. Կիրո Մանոյան

POLITICS

Կարծում եմ, որ շատ կարևորություն չպետք է տալ այդ չակերտավոր մեխանիզմին, հնարավոր է Ադրբեջանի կողմից զինադադարի խախտումները մեղմացել են, բայց չեմ կարծում, որ դա քաղաքականության փոփոխություն է: 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո ստեղծված օպերատիվ կապին: «Տպավորությունս այն է, որ այդ երկխոսությունը պարոն Փաշինյանի նախաձեռնությունն է եղել, և այդ երկխոսությունն ինքնին կարող է դրական լինել»,-ասաց նա և որպես զինադադարի ռեժիմը ամրապնդելու երաշխիք կարևորեց Ալիևի համաձայնությունը ԵԱՀԿ լիազորությունների մեծացման, նկարահանող սարքերի տեղադրման առումով:

«Ադրբեջանի նախագահը, Հայաստանի վարչապետի հետ առանձին այս հարցը կարգավորելու փորձեր անելով, իրականում խուսափում է այն պարտավորություններից, որը ստանձնել է 2016 թվականի ապրիլից հետո Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի հանդիպումների արդյունքում: Ադրբեջանի հիմնական նպատակը նախ այս պայմանավորվածություններից խուսափելն է և երկրորդ նպատակը քարոզչական է, որ ցույց տա, թե առանձին էլ կարող են խոսել»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանի շահին, ապա Կիրո Մանոյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը փորձել է ցույց տալ, որ ինքը կարող է Ալիևի հետ խոսել, պայմանավորվել, և այդ պայմանավորվածությունը իրականացվի: Նա նշեց, որ ինչ-որ տեղ Հայաստանի համար ևս քարոզչական է այս ամենը և այս պարագայում ավելի շատ ներքին լսարանին է ուղղված, իսկ Ադրբեջանի համար թիրախն արտաքին լսարանն է:

 
 


«Կարող է, որ փաստացիորեն նվազել են խախտումները Ադրբեջանի կողմից, բայց դա հարցի լուծում չէ, այսինքն՝ հուսամ, ճիշտ է պարոն Փաշինյանը, որ աշխատում է այդ մեխանիզմը, քանի որ չաշխատելու փաստը թանկ է լինելու, վստահ եմ, երկուսիս համար էլ»,-ասաց նա:

Կիրո Մանոյանը հիշեցրեց, որ նման մեխանիզմ սրանից առաջ ևս եղել է հենց ուղիղ Արցախի հետ: «Իրենք խուսափում են ուղիղ Ղարաբաղի հետ որևէ մեխանիզմ հաստատել, և կարծում եմ, որ Հայաստանն էլ չէր ցանկանա Արցախի շփման գծի խախտումների համար Հայաստանի հետ կապվել, այլ պետք է նախընտրեր, որ կապվեն Արցախի հետ, հիմա էլ անհրաժեշտ է դա պնդել: Կա պնդում, որ Արցախը՝ որպես լիիրավ կողմ, պետք է մասնակցի բանակցություններին, իսկ դրա ամենաուժեղ փաստարկն այն է, որ Արցախը ստորագրել է զինադադարի մասին պայմանագիրը»,-ասաց նա:

Անդրադառնալով Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ սպասվող զարգացումներին՝ Կիրո Մանոյանն ասաց, որ վստահ չէ, որ Ադրբեջանը կցանկանար՝ իրավիճակ փոխվի, քանի որ իր շահը չկա այդտեղ, բայց  ընտրություններից հետո Արցախի հետ շփման գծին և բանակցություններում լարվածության փորձեր կկատարի:

«Ընտրություններից հետո ազգովի պետք է լրջանանք, որ մեր խնդիրները լուծենք, քանի որ Ադրբեջանը կարող է մեզ համար վտանգավոր վիճակներ ստեղծել: Բոլորն էլ հասկանում են, որ մինչև Հայաստանում իշխանություն չձևավորվի, չի կարելի պատկերացնել, թե ինչ-որ բան պետք է կատարվի բանակցությունների ուղղությամբ, բայց ընտրություններից հետո Ադրբեջանը կփորձի ԱՄՆ-ի և մյուսների միջոցով ճնշում գործադրել, բայց հաշվի առնելով իր կեցվածքը՝ դա իրեն չի հաջողվի»,-ասաց նա:

 

  

 
 
 



 
Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online Surveys