Սիմոն Մարտիրոսյանի հաջորդ նպատակը Տոկիոյի Օլիմպիական խաղերն են
SPORTԾանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի համար հաջորդ կարևորագույն նպատակը Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի չեմպիոնի տիտղոսն է:
«Ինչի համար, որ գնացել էի աշխարհի առաջնության, դրանով էլ հետ եկա: Իմ ռեկորդները միայն և միայն քրտնաջան աշխատանքի արդյունք են: Իսկ նման դիմավորումն էլ նոր շարժառիթ է հաջորդ տարիների հաջողությունս կրկնելու և գերազանցելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց Մարտիրոսյանը:
Մարտիրոսյանի խոսքով` 8 տարի առաջ, երբ սկսեց մարզվել ծանրամարտով, չէր էլ կարող պատկերացնել, որ այս տարիքում կդառնա աշխարհի չեմպիոն: «Իմ նպատակը Տոկիոյի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալն է, որին ձգտում եմ: Հույս ունեմ, որ այնտեղից էլ ոսկե մեդալով կվերադառնամ»,-եզրափակեց նա:
1
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
2
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
3
Millennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&I...
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



