Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Դուալ կրթություն` երաշխավորված աշխատանք. ցուցադրություն Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում

SOCIETY

Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում տեղի է ունեցել մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի ուսանողների հմտությունների, կրթություն-աշխատաշուկա համագործակցությամբ պայմանավորված նոր մասնագիտական ծրագրերի ցուցադրություն՝ ՀՀ Շիրակի մարզի ուսումնարանների և քոլեջների, ինչպես նաև դուալ կրթական համակարգում ներգրավված քոլեջների մասնակցությամբ:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկքացրին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ՀՀ Շիրակի փոխմարզպետ Սոֆյա Հովսեփյանը, Գյումրիում Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվավոր հյուպատոս Ալեքսան Տեր-Մինասյանը և այլ անձինք:

Փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, ողջունելով ցուցադրության մասնակիցներին, նշել է, որ նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտը կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլ ողջ աշխարհի համար: «Ցավոք, մեր երկրում այս ոլորտը որոշակիորեն անտեսվել է, քանի որ մեր ժողովրդի մեջ ընդունված է, որ երեխաներն անպայման պետք է գնան բուհ: Սակայն փորձը ցույց է տալիս, որ բուհից հետո նրանցից շատերն աշխատում են այն մասնագիտությունների գծով, որ կարող էին ստանալ նաև միջին մասնագիտական հաստատություններում: Այդ պատճառով էլ բուհական ոլորտն ուռճացվել է, իսկ ՄԿՈՒ-ն բավականաչափ չի արժևորվել: Դրա համար մենք հետևողական քայլերով ցանկանում ենք հասարակությանը հասցնել այն միտքը, որ եթե երեխան ավելի հակված է արհեստի, ապա գնա ուսումնարան և քոլեջ»,-նշել է Հովհաննես Հովհաննիսյանը և հավելել, որ նախարարությունն այս համատեքստում մեծ ուշադրություն է դարձնում  գործատուների հետ համագործակցությանը: «Գործատուների հետ կապը ՄԿՈՒ ոլորտի համար կենսական նշանակություն ունի, իսկ դուալ համակարգը, որն այսօր փայլուն կերպով ներկայացվեց, այդ կապի պահպանման կարևոր հիմնասյուններից է: Ուսանողը տեսական մասը՝ 30 տոկոսը, անցկացնում է ուսհաստատությունում, իսկ 70 տոկոսը՝ աշխատանքի վայրում, որը նրան լիարժեք մասնագետ դառնալու հնարավորություն է ընձեռում: Այդ պատճառով մենք կարևորում ենք դուալ համակարգը և հետևողական ենք լինելու՝ այն ներդնելու նաև այլ հաստատություններում»,-նշել է փոխնախարարը՝ բոլոր գործատուներին կոչ անելով ներգրավվել ոլորտի աշխատանքներում, որովհետև այն, ըստ Հովհաննես Հովհաննիսյանի, ուղղակիորեն կապված է իրենց բիզնեսի հետագա զարգացման հետ: «Գործատուները պետք է գիտակցեն, թե որքան կարևոր է ՄԿՈՒ ոլորտն իրենց բիզնեսի, և, առհասարակ, ՀՀ տնտեսության համար: Այդ տեսանկյունից ևս մենք հետևողականորեն զարգացնելու ենք այս ոլորտը, և պատահական չէ, որ արդեն 13 դոնոր կազմակերպություն տարբեր ձևաչափերով ներգրավված է ՄԿՈՒ համակարգում: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ այն փայլուն աշխատանքի համար, որ կոլեկտիվները և հատկապես  ուսանողներն այսօր կատարեցին՝ իրենց ուսհաստատությունները լավագույնս ներկայացնելու համար»,-նշել է փոխնախարարը:

Շիրակի մարզպետի տեղակալ Սոֆյա Հովսեփյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ անչափ կարևորում է այսօրինակ ծրագրերի իրականացումը. «Շիրակը արհեստների ու արվեստների քաղաք է. այստեղ առավել քան կարևոր է արհեստների զարգացումը և միջին մասնագիտական կրթության կազմակերպումը: Ցավոք, ներկայումս կան մասնագիտություններ, որոնք համարվում են «մեռնող», քանի որ երիտասարդները չեն հետաքրքրվում դրանցով, օրինակ` լավ դարբինների կարիք շատ է զգացվում, այնինչ դարբիններ չկան: Մեր երիտասարդները պետք է հետաքրքրվեն ու կարողանանան լավ արհեստավորներ դառնալ: Մենք՝ որպես մարզային իշխանություններ, ամեն ինչ անելու ենք այս խնդիրների լուծման համար և պատրաստ ենք համագործակցության»,-նշել է փոխմարզպետը:

Ցուցադրության ընթացքում Շիրակի մարզի նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները ներկայացրել են սովորողների աշխատանքները և պատմել նոր մասնագիտությունների մասին: Դուալ կրթական համակարգում ներգրավված քոլեջները ցուցադրել են ծրագրի ներդրման արդյունքները:

«Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում  Հարավային Կովկասում» ծրագրի փորձագետ Յուլիա Ստակյանը ներկայացրել է դուալ համակարգի ներդրման մեթոդաբանությունը:

Միջոցառման ընթացքում Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջի և «Բեռլին», «Վիկտորիա Պլազա» հյուրանոցների, ինչպես նաև Լոռու տարածաշրջանային պետական քոլեջի և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի  միջև կնքվել են համագործակցության հուշագրեր:

Նշենք, որ միջոցառումն իրականացվել է Գերմանիայի կառավարության կողմից պատվիրակված և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ԳՄՀԸ ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի աջակցությամբ:

Հիշեցնենք, որ դուալ համակարգը ՄԿՈՒ քոլեջների և վերապատրաստում տրամադրող ձեռնարկության միջև սերտ համագործակցություն է ապահովում: Այն ծնվել է Գերմանիայում և հետագայում մեծ տարածում գտել այլ եվրոպական երկրներում: Հայաստանում պիլոտավորվող այս համակարգն օգնում է զարգացնել ՄԿՈւ շրջանավարտների մասնագիտական կարողությունները՝ ապահովելով նրանց մրցունակությունը աշխատաշուկայում: Համակարգը նաև նպաստում է սոցիալական գործընկերության զարգացմանը կրթության ոլորտում, որն իր հերթին դառնում է տնտեսության արդիականացման և զարգացման հզոր խթան: Դուալ համակարգի կենտրոնում գտնվում է աշխատանքի վրա հիմնված գործընթացի հայեցակարգը:

Դուալ համակարգը ներդրվում է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից և Գերմանիայի կառավարության պատվիրակմամբ իրականացվող «Մասնավոր հատվածի զարգացում և մասնագիտական կրթություն և ուսուցում Հարավային Կովկասում» (ՄՀԶ ՄԿՈՒ) ծրագրի միջև համագործակցության շրջանակում: Այն արդեն գործում է Հայաստանի 11 քոլեջում՝ Վայոց Ձորի, Տավուշի, Շիրակի, Կոտայքի, Լոռու, Երևանի թիվ 1 և 2 տարածաշրջանային, Երևանի հումանիտար  և ինֆորմատիկայի պետական քոլեջներում, ինչպես նաև Երևանի թիվ 6  և Գյումրիի թիվ 4 պետական արհեստագործական ուսումնարաններում:

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League