Զանգեք Արա Աբրահամյանին. Արամ Գասպարի Սարգսյան
INTERVIEW
Մի քանի օր առաջ «Հրապարակ» թերթը գրել էր այն մասին, որ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը և նրա մերձավորները նեղսրտել էին Արա Աբրահամյանի քաղաքական հավակնությունների նկատմամբ հայաստանյան հասարակության ոչ միանշանակ վերաբերմունքից:
Ըստ թերթի՝ նրանք գտան ելքը. Արա Աբրահամյանը բանակցություններ է վարում ռուսական իշխանությունների որոշակի թևի հետ ՝ Պետդումայի 2016 թվականի ընտրություններում Արթուր Չիլինգարովի տեղը զբաղեցնելու համար: Թերթը նշում է, որ ինքը՝ 77- ամյա Չիլինգարովը, առանձնապես դեմ չէ:
Past.am-ը Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Արամ Գասպարի Սարգսյանից փորձեց ճշտել՝ ունի՞ արդյոք վերջինս այս մասին տեղեկություններ: Արամ Սարգսյանը մեզ պատասխանեց.«Ինչո՞ւ եք ինձ հարցնում, ես կազմակերպության փոխնախագահն եմ: Հարգելիս, եթե հետաքրքրված եք այդպիսի լուրերով, որը չգիտեմ թե ում կողմից է հորինված, ապա զանգեք հենց Արա Աբրահամյանին»:
Լևոն Փանոսյան




















































