Մեկնարկել է «Քիմիա» առարկայից ընդունելության միասնական քննությունը
SOCIETYՀՀ-ում այսօր 1100 դիմորդ քննություն է հանձնում «Քիմիա» առարկայից: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին լրագրողներին ասաց ԳԹԿ տնօրեն Գագիկ Մելիքյանը՝ հավելելով, որ հանրապետությունում գործում է 16 քննական կենտրոն, որից՝ 4-ը Երեւանում եւ 12-ը մարզերում:
«Այսօր դիմորդները ընդունելության միասնական քննություններ են հանձնում «Հայոց պատմություն» եւ «Քիմիա» առարկաններից: Դիմորդներից որեւիցե բողոք չենք ստացել, բացակաների թիվն, ընդհանուր առմամբ, այս տարի բոլոր քննական կենտրոններում լինում է 7-10, որոնք տարբեր ատճառներով են բացակայում, նրանց թույլատրում ենք մասնակցել երկրորդ փուլին»,-ասաց ԳԹԿ տնօրենը:
Անդրադառնալով Արցախի Հանրապետությունում ընթացող ընդունելության միասնական քննություններին՝ ԳԹԿ տնօրենը նշեց, որ այնտեղ նույնպես նույն ընթացակարգով են տեղի ունենում քննությունները.
«Արցախում նույնպես ԳԹԿ ունենք, այնտեղ մեր կազմած թեստերից են օգտվում: Երբ թեստերը անգլիայից բերում ենք, մեկ օրինակ ուղարկում ենք Արցախ»,-ասաց նա:



