Եղեգնաձորում BMW-ն հարվածել է ծառին, իսկ Mitsubishi-ն շրջվել է. կա 1 զոհ, 1 վիրավոր (ֆոտո)
SOCIETYՎայոց Ձորում, նոյեմբերի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 19:50-ի սահմաններում, Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 118.8 կմ հատվածում բախվել են 29-ամյա Վարդան Մ.-ի վարած Mitsubishi Pajero io մակնիշի 077 СМ 01 համարանիշի եւ 34-ամյա Վահե Վ.-ի վարած BMW մակնիշի 35 ՕX 598 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն, որտեղ որոշ ժամանակ անց BMW-ի վարորդը մահացել է:
ԱԻՆ-ի փրկարարները BMW-ի միջից դուրս են բերել վարորդին՝ օտգագործելով հատուկ տեխնիկա: Բախման հետեւանքով BMW-ն հարվածել է ծառին, իսկ Mitsubishi Pajero-ն էլ դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



