Ղազախստանում գազամուղ է բռնկվել գործարանի տարածքում
INTERNATIONAL NEWSՂազախստանի «ԱրսելորՄիտալ» գործարանի տարածքում գազատար է բռնվել: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ արտակարգ իրավիճակների հարցերով հանձնաժողովի ներկայացուցչին, միջադեպի հետևանքով զոհեր և տուժածներ չկան:
«Տեմիրտաու քաղաքում գազատարի բռնկում է տեղի ունեցել «ԱրսելորՄիտալ» ԲԸ-ի տարածքում՝ փոխակերպիչ տեխնիկայի արտադրամասի արտաքին կողմից», -ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա տվյալներով՝ վարչության և հրշեջ ընկերության ուժերով և միջոցներով իրականացվում են գազատարի հովացման աշխատանքները, որին 34 մարդ և 8 միավոր տեխնիկա է ներգրավվել:
«ԱրսելորՄիտալ» ԲԸ-ն հանդիսանում է Ղազախստանի լեռնա-հանքարդյունաբերության հատվածի խոշորագույն ձեռնարկությունը: Ընկերությունը ներկայացուցչություններ և արտադրամասեր ունի 60 երկրում:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025
3
World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another
4
Safe environment – Equal opportunities
5
Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)



