Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ դատավորների միությունը խորը մտահոգություն է հայտնում դատավորի անկախության սոցիալական երաշխիքները նվազեցնելու փորձ ենթադրող նախագծի առնչությամբ

POLITICS

ՀՀ դատավորների միությունն իր խորին մտահոգությունն է հայտնում շրջանառության մեջ դրված՝ ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) առնչությամբ, որով փորձ է կատարվում կտրուկ նվազեցնել դատավորի անկախության սոցիալական երաշխիքները:

ՀՀ դատավորների միության տարածած հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. 

«Չի կարող լինել իրավական պետություն առանց անկախ դատական համակարգի: Դատական իշխանության անկախության սկզբունքն ամրագրված է թե՛ ՀՀ Սահմանադրությամբ, թե՛ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մաս հանդիսացող միջազգային պայմանագրերում և Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ միջազգային կազմակերպությունների շրջանակներում ընդունված իրավական փաստաթղթերում:

Ինչպես իր որոշումներից մեկում նշել է ՀՀ սահմանադրական դատարանը, դատարանների անկախությունը վերացական հասկացություն չէ: Այն ենթադրում է գործառնական, կառուցակարգային, նյութական ու սոցիալական անկախության այնպիսի նախադրյալներ, որոնք անհրաժեշտ ու բավարար են դատարանների ու ողջ դատական իշխանության անկախությունը երաշխավորելու համար: Այս առումով, դատավորների համար բարձր կենսաթոշակի սահմանումը ոչ թե նրանց տրվող արտոնություն է, այլ հանրային և, առաջին հերթին՝ արդարադատության շահերի պաշտպանության միջոց, նրանց անկախության սոցիալական երաշխիք (տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 20.09.2006 թվականի թիվ ՍԴՈ-647 որոշումը):

 
 



Մեկ այլ որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատավորի պաշտոնում պաշտոնավարած անձանց սոցիալական երաշխիքների իրավական ինստիտուտը կատարում է երկու սահմանադրաիրավական գործառույթ` այն, մի կողմից, հանդիսանում է հիշյալ անձանց սոցիալական ապահովության սահմանադրական իրավունքի իրացման երաշխիք, մյուս կողմից` ապահովում է դատավորների և դատարանների անկախության սահմանադրաիրավական սկզբունքի իրացումը: Ուստի, իրավակարգավորման հետագա զարգացումները, դատարանի գործառութային, կառուցակարգային ու նյութական անկախության երաշխիքների ապահովման հետ մեկտեղ, պետք է միտված լինեն դատավորի անկախության սոցիալական երաշխիքների ամրապնդմանը: Հայաստանի Հանրապետությունը միջազգային պարտավորություն է ստանձնել ոչ թե դատավորի և դատարանների անկախության երաշխիքների եղած հավասարակշռությունը պահպանելու, այլ այն ամրապնդելու առումով: Այս առումով ՀՀ Սահմանադրության պահանջներից ու դատավորների անկախության սոցիալական երաշխիքների միջազգային չափորոշիչներից չի բխում այն հանգամանքը, որ օրենքով համարժեք երաշխիքներ չեն նախատեսվում 2014 թվականի հուլիսի մեկից հետո կենսաթոշակի իրավունք ձեռք բերող դատավորների անկախության սոցիալական երաշխիքների ապահովման ուղղությամբ, և այս հանգամանքը պահանջում է իրավակարգավորման մոտեցումների վերանայում (տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի 16.09.2016 թվականի թիվ ՍԴՈ-1302 որոշումը):

Եվրոպայի խորհրդի շրջանակներում 1998 թվականին ընդունված «Դատավորների կարգավիճակի մասին» եվրոպական խարտիայի 6.4-րդ կետը սահմանում է, որ օրենքով սահմանված տարիքի հասնելուց հետո թոշակի անցած դատավորները պետք է ստանան այնպիսի կենսաթոշակ, որի չափը հնարավորինս մոտ է որպես դատավոր նրանց վերջին ստացած աշխատավարձի չափին:

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի՝ դատավորների անկախության, արդյունավետության և պատասխանատվության վերաբերյալ 17.11.2010 թվականի թիվ Rec(2010)12 հանձնարարականի 54-րդ կետը սահմանում է, որ դատավորի կենսաթոշակը պետք է ողջամիտ հարաբերակցության մեջ գտնվի նրա ստացած աշխատավարձի հետ:

 

Եվրոպայի խորհրդի շրջանակներում գործող Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի կողմից 17.11.2010 թվականին հաստատված «Դատավորների հիմնարար սկզբունքների վերաբերյալ» խարտիայի 7-րդ կետն ամրագրում է, որ կողմնակի ազդեցությունից զերծ մնալու նպատակով դատավորները պետք է ապահովված լինեն օրենքով սահմանված համարժեք կենսաթոշակով:

Նշվածը վկայում է այն հանգամանքի մասին, որ դատավորների համար կենսաթոշակի բավարար, վերջին աշխատավարձին հնարավորինս մոտ կենսաթոշակ սահմանելը դատավորների անկախության կարևորագույն երաշխիք է, որը միաժամանակ ապահովում է Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը և նպաստում է դատական իշխանության անկախության ամրապնդմանը:

Մինչդեռ դատավորի կենսաթոշակի իրավունքի վերաբերյալ 1999 թվականից մինչ այժմ տեղի ունեցած օրենսդրական զարգացումները վկայում են, որ Հայաստանի Հանրապետությունում չի ապահովվում դատավորի կենսաթոշակի և նրա ստացած աշխատավարձի ողջամիտ հարաբերակցությունը: Դատավորի կենսաթոշակային ապահովության ոլորտում կատարված բազմաթիվ օրենսդրական փոփոխությունների արդյունքում դատավորի կենսաթոշակի չափն աստիճանաբար նվազել է, ինչը մեծացրել է խզումը դատավորի կենսաթոշակի և նրա ստացած վերջին աշխատավարձի չափերի միջև: Այսպես, օրինակ, եթե 2000 թվականին կենսաթոշակի իրավունք ունեցող դատավորի կենսաթոշակը կազմում էր նրա ստացած աշխատավարձի 75%-ը, ապա ներկայումս 01.07.2014 թվականի դրությամբ առնվազն 10 տարի պաշտոնավարած և կենսաթոշակի իրավունք ունեցող դատավորի կենսաթոշակը կազմում է մինչև 01.07.2014 թվականը ստացած աշխատավարձի 49.5%-ը, որը չի կարող գերազանցել պաշտոնային դրույքաչափի 92%-ը:

Շրջանառության մեջ դրված Նախագծով առաջարկվում է սահմանել կենսաթոշակի առավելագույն շեմ՝ նվազագույն կենսաթոշակի 10-ապատիկի չափով, որը կիրառվելու է նաև դատավորների (այդ թվում նաև՝ 01.07.2014 թվականի դրությամբ առնվազն 10 տարվա ստաժ ունեցող դատավորների) նկատմամբ: Նախագծով բոլոր դատավորների համար կենսաթոշակի առավելագույն շեմի սահմանումը ևս մեկ անգամ կխորացնի դատավորի աշխատավարձի և կենսաթոշակի միջև առաջացած՝ առանց այն էլ անհամաչափ տարբերությունը: Փաստորեն, Նախագիծը շրջանառության մեջ դնելով՝ շարունակվում է դատավորների կենսաթոշակի չափի աստիճանական նվազեցման քաղաքականությունը, որն իրականացվում է զանազան վիճահարույց հիմնավորումների քողի ներքո:

Մինչդեռ պետությունը պարտավոր է միջոցներ ձեռնարկել դատավորների անկախության սոցիալական երաշխիքների, այդ թվում նաև՝ կենսաթոշակի, ոչ թե նվազեցման, այլ աստիճանական բարձրացման ուղղությամբ: Դատավորների անկախության սոցիալական երաշխիքների, այդ թվում նաև՝ կենսաթոշակի, աստիճանական աճի պայմաններում է միայն հնարավոր ապահովել Հայաստանի Հանրապետությունում արդարադատության կայուն զարգացումը և իրավունքի գերակայության ամրապնդումը, ինչպես նաև հաղթահարել դատական իշխանության առջև ծագող տարատեսակ մարտահրավերները, ինչպիսիք են, օրինակ, դատական գործերի շեշտակի աճի պայմաններում դատական ատյանների համալրումն արհեստավարժ և մասնագիտական բարձր որակներով օժտված դատավորներով, դատական իշխանության նկատմամբ տարատեսակ ճնշումների պայմաններում արդարադատության բարձր առաքելությանն իրապես հավատարիմ դատավորների բնականոն գործունեության ապահովումը և այլն:

Այսպիսով, նախագծով անտեսվում է դատավորի անկախության սոցիալական երաշխիքի կարևոր բաղադրատարր հանդիսացող` կենսաթոշակային ապահովության վերաբերյալ նրա իրավաչափ սպասելիքների իրացման երաշխավորումը:

Վերոգրյալի լույսի ներքո կոչ ենք անում Նախագծի ընդունման նախաձեռնությամբ հանդես եկած մարմնին վերանայել այն. կենսաթոշակի առավելագույն շեմը չպետք է տարածվի դատավորների նկատմամբ, քանի որ դատավորների գործող կենսաթոշակային ապահովության կառուցակարգերն արդեն իսկ լիարժեքորեն չեն համապատասխանում միջազգային չափանիշներին, իսկ դատավորների գործող կենսաթոշակի չափի նվազեցումն էլ ավելի է խորացնելու այդ անհամապատասխանությունը՝ վտանգելով դատավորների անկախության սահմանադրաիրավական սկզբունքի կենսագործումը»:

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris