Սկսվել է ԵԱՀԿ գործող նախագահի այցն Ադրբեջան
POLITICSՍկսվել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչի այցն Ադրբեջան, հաղորդում է ԱՊԱ լրատվական գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ հունիսի 1-ին նախատեսվում են նրա հանդիպումներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Միլի Մեջլիսի խոսնակ Օքթայ Ասադովի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Այցի ավարտին կանցկացվի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիս:
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Բաքվում կառույցի նախագծային համակարգողի գրասենյակ:
Հունիսի 2-ին ԵԱՀԿ նախագահը կայցելի Վրաստան, իսկ հունիսի 3-ին՝ Հայաստան:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



