Գազայի հատվածում բախումների հետևանքով առնվազն 25 պաղեստինցի է վիրավորվել
SOCIETYՈւրբաթ՝ նոյեմբերի 9-ին, Գազայի հատվածում «Վերադարձի մեծ երթ» հակահրեական ակցիայի ժամանակ իսրայելական բանակի արձակած կրակոցների հետևանքով առնվազն 25 պաղեստինցի է վիրավորվել, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Պաղեստինի առողջապահության նախարարությանը:
«Գազայի հատվածի արևելքում ռազմական գնդակների հետևանքով 25 քաղաքացի է տուժել», - ասվում է նախարարության հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ «Վերադարձի մեծ երթ» հակահրեական ակցիան պաղեստինցիները կազմակերպել են մարտի 30-ին և անցկացնում են ամեն ուրբաթ: Բողոքի ցույցերը պարբերաբար վերածվում են բախումների, ինչի հետևանքով մինչ օրս արդեն շուրջ 220 պաղեստինցի և մեկ իսրայելցի է զոհվել:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



