Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանը հանդիպել է Ֆրանցիսկոս Պապի հետ եւ նրան գիրք նվիրել
SOCIETYՆոյեմբերի 8-ին Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ընդունեց Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձավ դեսպան Մինասյանի պաշտոնավարման տարիներին հայ-վատիկանյան հարաբերությունների առավել ընդլայնմանն ուղղված բեղմնավոր գործունեությանը:
Դեսպան Մինասյանը շնորհակալություն հայտնեց դիվանագիտական առաքելության ընթացքում Սուրբ Աթոռի դրսեւորած արդյունավետության, ինչպես նաեւ Ֆրանցիսկոս Պապի կողմից Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի հանդեպ ցուցաբերած աջակցության եւ ջերմության համար:
Դեսպան Մինասյանը Ն.Ս. Ֆրանցիսկոսին նվիրեց Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության կողմից նախաձեռնած հայ-վատիկանյան դիվանագիտական հարաբերությունների պատմությանը նվիրված գիրքը:



