Աջ ղեկով մեքենաներ ներմուծողներին հարցի լուծման 3 տարբերակ ենք առաջարկել. Հակոբ Արշակյան
SOCIETYԱջ ղեկով մեքենաներ ներմուծողներին հարցի լուծման 3 տարբերակ ենք առաջարկել։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8–ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը։
«Առաջին տարբերակը մեքենան ներմուծել ոչ որպես տրանսպորտային միջոց, երկրորդը՝ ընտրել տարանցիկ ճանապարհ, այսինքն տարանցել Հայաստանով ցանկացած երկիր, իսկ երրորդ տարբերակը տալ 1 տարի ժամանակ, որ ներմուծվող մեքենաները հնարավոր լինի վերասարքավորել եւ սարքել ձախ ղեկ։ Տրամադրվող մեկ տարվա ընթացքում մարդիկ կարող են մեքենան օգտագործել որպես տրանսպորտային միջոց, սակայն, չեն կարող գրանցել այն»,– ասաց Հակոբ Արշակյանը։
Նա նշեց, որ ներմուծողները պետք է ընտրեն առաջարկվող տարբերակներից մեկը։
1
Bell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as p...
2
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
3
AraratBank Announces Change in Executive Leadership
4
Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 Years



