Կրեմլում արձագանքել են ԱՄՆ-ում անցկացված միջանկյալ ընտրությունների արդյունքներին
INTERNATIONAL NEWSՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովն անդրադարձել է նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ում կայացած Կոնգրեսի ընտրություններին՝ նշելով, որ դրանց արդյունքներն անակնկալ չէին, գրում է РИА Новости-ն:
«Ընտրությունների արդյունքները բոլորի համար էլ քիչ թե շատ սպասելի էին: Հետաքրքիր է, որ դեմոկրատները խոսում են իրենց հաղթանակի մասին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսում է իր տպավորիչ հաղթանակի մասին: Ինչ վերաբերում է ընտրությունների ազդեցությանը ռուս-ամերիկյան հարաբերությունների վրա, ապա հարկավոր է սպասել և տեսնել՝ ինչպես այս ամենը կանդրադառնա»,- ասել է Ուշակովը:
Նա նաև հավելել է, որ սովորաբար միջանկյալ ընտրությունների արդյունքում ներկայացուցիչների պալատում տեղերի մեծ մասը բաժին է հասնում ընդդիմությանը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



