Ֆրանսիայում ձերբակալել են հիվանդանոցը պայթեցնել սպառնացող մի կնոջ
INTERNATIONAL NEWSՖրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է մի կնոջ, որը սպառնում էր պայթեցնել ֆրանսիական Դյունկերկ կոմունայի հիվանդանոցներից մեկը, հաղորդում է Voix du Nord-ը:
Նշվում է, որ ծագումով դյունկերկցի կինը Փարիզի ոստիկանության աշխատակից է և երկար ժամանակ տառապում է ընկճախտից: Ոստիկանությունն առանց որևէ դժվարության ձերբակալել է նրան և ուղարկել բուժզննման՝ հոգեկան խանգարումների բարդության աստիճանը ստուգելու համար:
Ոստիկանության տվյալներով՝ կնոջ մոտ որևէ պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



