Ես քարոզարշավին չեմ մասնակցելու. Դավիթ Տոնոյան
SOCIETYՀաշվի առնելով այն, որ Զինված ուժերը պետք է բոլոր քաղաքական գործընթացներից դուրս լինեն, ես կարծում եմ, որ պաշտպանության նախարարի՝ որեւէ կուսակցության մեջ ներգրավվել ը այնքան էլ ճիշտ չէ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը։
Նա հավելեց՝ ռեյթինգայինով չի առաջադրվելու, քարոզարշավին էլ չի մասնակցելու. «Ես քարոզարշավին չեմ մասնակցելու, որովհետեւ պիտի ապահովեմ Զինված ուժերի դուրս լինելը քաղաքական գործընթացներից»։
Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2018 թ.-ի դեկտեմբերի 9-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից։ Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչեւ նոյեմբերի 14-ը, ժամը 18։00-ն։ Դրանք ԿԸՀ-ն կգրանցի մինչեւ նոյեմբերի 19-ը, ժամը 18։00-ն։ Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է. Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ:



