Մոնթե Մելքոնյան փողոցում մեքենա է շրջվել. վարորդը հոսպիտալացվել է
SOCIETYՆոյեմբերի 5-ին՝ ժամը 15:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Վ. Ս.) բախվել է արտաքին լուսավորման սյանը և շրջվել. սյունը ևս շրջվել է:
Վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



