Վենետիկում ջրհեղեղներից փրկել են 1 միլիոն եվրո արժողությամբ երկու եզակի գոբելեն
INTERNATIONAL NEWSՎենետիկում ջրհեղեղներից փրկել են իսպանացի սյուրռեալիստ Ժոան Միրոյի երկու եզակի աշխատանք, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է 1 միլիոն եվրոն, հաղորդում է TACC-ը՝ Il Gazzettino պարբերականին հղումով:
Եզակի գոբելենները շտապ տեղափոխվել են Scassa di Asti մասնագիտացված արհեստանոց, որտեղ մի քանի ժամ ընկղմվել են կալցիումից զուրկ ջրի մեջ ու զգուշորեն մաքրվել ծովի ջրի հետքերից: Այս պրոցեդուրաներից հետո գոբելենները մշակվել են դաշտային բույսերի թուրմով և մանրակրկտորեն զննվել:
Նշվում է, որ գոբելենները ժամանակին վերականգնելու ու չորացնելու շնորհիվ է միայն հնարավոր եղել կիրակի մի փոքր ուշացումով բացել վաղուց ծրագրված «Կանդինսկիից մինչև Բոտերո» խորագրով ցուցահանդեսը, որը կազմակերպել էր մշակութային քննադատ Վիտորիո Սգրաբին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



