Yerevan, 27.September.2026,
00
:
00
BREAKING


ԱՄՆ–ը ցանկանում է վերադառնալ Իրան, սակայն վերջինս նրան թույլ չի տալիս դա անել․ իրանահայ պատգամավորը՝ պատժամիջոցների մասին

INTERNATIONAL NEWS

Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժորժիկ Աբրահամյանի խոսքով՝ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցները նորություն չեն, այս օրերին Իրանի փողոցներում էլ Միացյալ Նահանգների դեմ տեղի ունեցող բողոքի ակցիաներն 40 տարի առաջվանից՝ պատմությունից եկող և «կարմիր թելով» գնացող իրադարձությունների շարունակությունն են:

Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց՝ դրանց հիմքում ընկած է գաղափարախոսություն, որ Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունը մերժում է ԱՄՆ-ի գերիշխանությունը:

«Ամերիկան վտարվեց այս երկրից․ մի վայր, որն իր ժառանգություն էր համարվում, իր խաղադաշտն էր համարվում և արդեն մոտ 40 տարի է՝ փորձում է վերադարձնել իր կորցրածը, սակայն նրան դա չի հաջողվում: Նորություն չէ այսօրվա իրավիճակը, շարունակական է՝ սկսած պատերազմներով, վերջացրած հարձակումներով, Միացյալ Նահանգները փորձում է վրեժ լուծել և վերադառնալ Իրան, իր ունեցած հնարավորությունները ձեռք բերել, իսկ Իրանի ժողովուրդը պայքարում է դրա դեմ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ից ԱՄՆ-ի կողմից մեկնարկել է Իրանի նկատմամբ կիրառվող  նոր պատժամիջոցների փուլը, որոնք թիրախավորում են Իրանի նավթային, առևտրային ու բանկային ոլորտները:

Նշենք նաև, որ Թեհրանում և Իրանի մի շարք այլ քաղաքներում նոյեմբերի 4-ին զանգվածային ցույցեր են անցկացվել ընդդեմ Միացյալ Նահանգների: Բողոքի ակցիաներին մի քանի հազար մարդ է մասնակցել:

Ցուցարարները վանկարկել են «Մա՛հ Ամերիկային»: Նրանցից շատերն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ծաղրող պաստառներ են պատրաստել: Ցուցարարներն այրել են նաև Միացյալ Նահանգների պետական դրոշն ու դոլարի թղթադրամները:

 
 


Ժորժիկ Աբրահամյանը նկատեց, որ հիմնականում դրսում տպավորությունները ստեղծվում են՝ հիմնվելով ամերիկյան քարոզչամեքենայի տարածած տեղեկատվության վրա:

«ԱՄՆ ցանկանում է վերադառնալ Իրան, սակայն վերջինս նրան դա անել թույլ չի տալիս․ այն սառը պատերազմը, որը երբեմն թեժանում է, գոյություն ունի»,- ասաց նա՝ հավաստելով, որ Իրանը ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցներից ընդհանրապես չի վախենում, քանի որ արդեն 40 տարի է՝ ԱՄՆ-ը նման քաղաքականություն է վարում, իսկ Իրանը սովորել է դրան:

Իրանահայ պատգամավորի խոսքով՝ Միացյալ Նահանգները փորձում է աշխարհին Իրանի դեմ տրամադրել, սակայն դա նրա մոտ չի ստացվելու: «Ամբողջ պատմության ընթացքում Միացյալ Նահանգները մենակ չի եղել, ունեցել է նաև դաշնակիցներ»,- ասաց նա: Հետո հիշատակեց, որ Իրանը տարիներ առաջ աշխարհի հետ Միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունների մեջ մտավ, հայտնեց, որ իր միջուկային գործողությունները միայն խաղարարար են, համաձայնության եկան, որ միմյանց հետ հարաբերություններն ավելի ճիշտ լինեն, սակայն Միացյալ Նահանգները դրժեց այդ համաձայնությունը:

«Պարոն Թրամփը դուրս եկավ այդ համաձայնությունից՝ կրկին հոխորտալով, որ պատժամիջոցներ պետք է կիրառի, և կարծես թե նա այդ միջոցը կիրառում է ամեն պարագայում և ամեն տեղ՝ մտքին ունենալով, որ իրենց այդ քաղաքականությունը կարող է  մեծ ազդեցություն ունենալ Իրանի տնտեսության վրա: Դրա արդյունքում Իրանում ձևավորվում է դիմադրողական շարժումը: Այնպես որ այս պայքարը շարունակվում է»,- ասաց նա:

Իրանը Միացյալ Նահանգների պատժամիջոցներին, ըստ Ժորժիկ Աբրահամյանի, պատասխանում է իր հանդարտ առաջխաղացումով․ քայլ առ քայլ Իրանը ծրագրում է  իր ազգային շահերը պարունակող քայլեր և արարքներ, որոնք հաջողությամբ են պսակվում:

Իսկ թե արդյոք հիմա Իրանին պե՞տք են գործընկերներ, աջակիցներ, պատգամավորը պատասխանեց․ «Եթե Իրանի ժողովուրդը շարունակում է իր պայքարը, ժամանակի ընթացքում ձեռք է բերելու դաշնակիցներ, որոնց շահերը չեն համընկնելու Միացյալ Նահանգների վարած քաղաքականության հետ: Այդ պարագայում ԱՄՆ-ը թեև ներուժ է՝ տնտեսական և այլն, չի կարողանա իր տեսակետը պարտադրել Իրանի ժողովրդին: Ինձ թվում է՝ Միացյալ Նահանգների քաղաքականության դեմ պայքարը մի երկարընթաց երևույթ է, որն ի վերջո, հասնելու է եզրագծի, և այդ եզրագիծը Միացյալ Նահանգների պարտությունն է լինելու»,- ասաց նա:

Խոսելով Հայաստանի հետ Իրանի հարաբերությունների մասին, թե արդյոք վերջինս ակնկալում է առաջինից աջակցություն՝ Ժորժիկ Աբրահամյանը նշեց՝  պետք է նախ հասկանալ, թե ինչ դեր ունի Հայաստանը բանկային, առևտրային «մեծ խաղերում»:

«Այն, որ Հայաստանի դիրքորոշումը միշտ դրական է եղել Իրանի նկատմամբ, արդեն լավ է: Վերջերս Բոլթոնի այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ Իրանի հետ հարևան է, շրջափակման է ենթարկված Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, և Հայաստանը չի կարող խզել իր կապերը Իրանի հետ: Սա արդեն դրական երևույթ է»,- ասաց նա՝ նշելով, որ իրեն թվում է, որ ինչպես անցյալում, այնպես էր հիմա Հայաստանը ճիտ քաղաքականություն է մշակում, իր շահերով է առաջնորդորվում, իսկ դա ենթադրում է, որ իր հարևանների հետ Հայաստանը լավ հարաբերություններ կհաստատի:

 

 

 

Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round Ahead