Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը դադարեցրել է հացադուլը
INTERVIEWԿալանավայրում գտնվող ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը հոկտեմբերի 30-ին անժամկետ հացադուլ էր հայտարարել՝ նման կերպ իր բողոքն արտահայտելով Վաղաժամկետ ազատ արձակման անկախ հանձնաժողովի որոշման դեմ, որը մերժեց Ավետիսյանին վաղաժամկետ ազատ արձակելու դիմումը։
Past.am-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարություն քրեակատարողական հիմնարկների վարչության լրատվական ծառայության պետ Գոռ Ղլեչյանն ասաց, որ Վոլոդյա Ավետիսյանն այսօր դադարեցրել է հացադուլը: Հիշեցնենք, որ պահեստազորի գնդապետը, որը նաև պայքարում էր ազատամարտիկների սոցիալական իրավունքների համար, դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ խարդախության և խարդախության փորձի մեղադրանքներով։
Լևոն Փանոսյան
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



