Ինչպես վերջնականապես հեռացնել մաշկի սև կետերը
LIFELife.panorama.am-ը գրում է.
Արդյոք այն մարդկանցից եք, ովքեր մշտապես պայքարում են մաշկի վրայի այդքան անցանկալի սև կետերի դեմ։ Եթե այո՛, ապա այլևս նոր փնտրտուքներ անելու կարիք չկա, քանի որ մենք ունենք արդեն լուծումը։
Հետևեք այս 3 քայլերին և մաշկից հեռացրեք տհաճ սև կետերը։
Առաջին քայլ
Դեմքն անհրաժեշտ է պահել գոլորշու վրա, որպեսզի սև կետերը փափկեն և հեշտանա դրանց դուրս գալը։
Երկրորդ քայլ
Խառնել 1 ճաշի գդալ սոդան, 2 ճաշի գդալ աղը և 1 ճաշի գդալ մեղրը։ Ստացված խառնուրդն օգտագործել որպես սկրաբ։ Այն քսել մաշկի խնդրահարույց հատվածներին, պահել 5 րոպե, ապա լվացվել։
Երրորդ քայլ
Կիտրոնը կտրել և այն քսել քթին, ապա վրայից քսել ձվի սպիտակուց և քիթն անմիջապես ծածկել խոհանոցային թղթով։ Չորանալուց հետո թուղթը հեռացնել քթից, որի հետ միասին դուրս կգան սև կետերը։
1
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
2
35 Years of Trust: IDBank Celebrates with Its Customers
3
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
4
Afeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach ...
5
Business and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum



