Yerevan, 23.September.2026,
00
:
00
BREAKING


Տիգրան Ավինյանի գրասենյակում աշխատանքի բովանդակությունը չի եղել կուսակցական, նորմալ է այլ քաղաքական հայացքներ ունենալը. «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Միքայել Նահապետյան

POLITICS

դ տեղում Արեգ Թադևոսյանն է ստացած ձայների թվով:

Այս մասին Tert.am-ին հայտնեց գործադիր մարմնի անդամ ընտրված, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի նախկին օգնական Միքայել Նահապետյանը: «Վարչության անդամներն ընտրվել են բոլորի հավասար քվեարկությամբ, և ըստ կարգի՝ նրանցից, ով ավելի շատ անդամի քվե է ստանում, ինքնաբերաբար վարչության նախագահ է հանդիսանում»,-ասաց նա:

Վերջինս նշեց, որ առաջիկա օրերի ընթացքում որոշում կկայացվի ընտրություններին մասնակցելու առումով: Ինչ վերաբերում է դաշինքով մասնակցելու հավանականությանը, ապա նա ասաց, որ դեռևս ո՛չ իրենք են այդպիսի առաջարկ անելու մասին քննարկում ունեցել, ո՛չ էլ իրենց են դաշինք կազմելու վերաբերյալ առաջարկ ներկայացրել:

Միքայել Նահապետյանը նշեց, որ Տիգրան Ավինյանի գրասենյակում աշխատել է որպես կառավարության պաշտոնյա և կառավարության աշխատանքի մեջ մտնող պարտականությունները, աշխատանքի բովանդակությունը չեն եղել կուսակցական, այլ կազմակերպչական, և այդ առումով նորմալ է քաղաքական այլ հայացքներ ունենալը: Նա ասաց, որ մինչ աշխատանքի անցնելը հայտնել է, որ կուսակցական այսպիսի նախաձեռնություններ ունի:

Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագրին» ընդդիմադիր լինելու հարցին, ապա նա ասաց, որ մինչ այս կառավարության գործունեության արդյունքում եղել են քննադատության արժանի կետեր, և եղել են գովասանքի արժանի կետեր:

 
 

«Եղել են հայտարարություններ, որոնք ընդունելի և ողջունելի են, նոր շունչ են պարունակում իրենց մեջ, եղել են հայտարարություններ, որոնք իրենց բովանդակությամբ կրկնում են հին շունչը, հին տրամաբանությունը»,-ասաց նա և նշեց, որ քաղաքականությունը դինամիկ պրոցես է, և ՔՊ-ն ինչ-որ պահի կբյուրեղացնի իր հիմնական ուղերձները:

Նա թեև համաձայնեց՝ շատ լայն առումով ճանաչելիության խնդիր ունեն, սակայն նշեց, որ իրենց ճանաչում է որոշակի քաղաքականապես, առավել քաղաքացիական շրջանակ, և այդ շրջանակը կընդլայնեն և հանրության լայն շերտերի համար կդառնան ճանաչելի:

Հարցին, թե հաշվի առնելով, որ Հայաստանում բազմաթիվ կուսակցություններ կան, տարբեր գաղափարի,  «գույնի»՝ որն է լինելու ձեր գույնը այս կուսակցական ներկապնակում, Միքայել Նահապետյանը պատասխանեց. «Հիմնական երկու ուղերձ կա, առաջինը` սոցիալական արդարության, համերաշխության վրա հենված համընդհանուր բարեկեցության պետությունն է: Այսինքն՝ մենք ասում ենք, որ պետությունը պետք է գործընկեր լինի քաղաքացու համար նրա զարգացման ճանապարհին հավասարապես արդարացի կերպով, ոչ թե հարուստներից խլելով՝ աղքատներին տալ կամ հակառակը, այլ սերմանել բոլորին շարունակաբար դեպի զարգացում: Երկրորդը քաղաքական պատասխանատվության թափանցիկության, հաշվետվողականության ուղերձն է, որի ամենավառ դրսևորումն այն է, որ մեր գործադիր մարմնի նիստերն ուղիղ եթերով հեռարձակվելու են, և այդ պայմաններում ենք կայացնելու որոշումներ, քննարկումներ անելու»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է Սաակաշվիլու հետ կուսակցության առնչության քննարկումներին, ապա նա ասաց. «Ես կարծում եմ, որ այդ քննարկումներում կա՛մ միտում կա, կա՛մ հասունության խնդիր, որովհետև ՀՀ քաղաքացին Վրաստանի նախկին նախագահին կարող է վերաբերել այնպես, ինչպես ՀՀ քաղաքացին կարող է վերաբերել Վրաստանի նախկին նախագահին»,-ասաց նա և նշեց, որ լինել որևէ մեկի թարգմանիչը չի նշանակում լինել նրա բարեկամը կամ գործընկերը:

Նա նշեց, որ Հայաստանում Աթաթուրքի և այլ գործիչների գրքեր են թարգմանվել, որոնց հետ թարգմանիչը որևէ առնչություն չունի: «Սաակաշվիլու հետ երբևէ չեմ հարաբերվել, հարաբերվել եմ նրա իրավաբանական ներկայացուցչի հետ, ով լիազորված է եղել ստորագրել այն թույլտվությունը, որ ես կարող եմ նրա գիրքը թարգմանել»,-հավելեց նա:

 

 

IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch Campaign