Արդարադատության նախարարությունը միջոցներ է հայթայթում քրեակատարողական հիմնարկներում վերանորոգման աշխատանքների համար
SOCIETYՔրեակատարողական հիմնարկներում վերանորոգման աշխատանքներ կատարելու նպատակով ՀՀ կառավարությունում է պահուստային ֆոնդից գումար տրամադրելու որոշման նախագիծը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2019թ-ի պետական բյուջեի քննարկումներից հետո ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:
«Այս պահին կառավարությունում է գտնվում է որոշման նախագիծ՝ պահուստային ֆոնդից գումար տրամադրելու վերաբերյալ: Միջոցներ են հայթայթվում քրեակատարողական հիմնարկներում վերանորոգումներ կատարելու նպատակով: Առնվազն երկու քրեակատարողական հիմնարկ՝ Նուբարաշենինը և Գորիսինը ենթակա են փոխարինման »,-ասաց Զեյնալյանը:
Գալիք տարվա ծախսերում նախատեսել են նոր քրեակատարողական հիմնարկի համար 1 մլրդ դրամի չափով գումար, ընդհանուրը 4.5 մլրդ դրամ է: Սակայն դեռևս ընդգրկված չէ՝ պայմանավորված բյուջետային միջոցների սղությամբ:
Զեյնալյանը վստահեցրեց, որ ընթացքում վերանորոգման աշխատանքներ կատարվում են տարբեր քրեակատարողական հիմնարկներում: Եթե հաջողվի խնայողություններ իրականացնել, վերաբաշխումներ կանեն և կիրականացնեն կապիտալ վերանորոգումներ:



