Սիրիայում գնդակոծության հետևանքով երկու զինծառայող է զոհվել
INTERNATIONAL NEWSՍիրիական Լաթաքիա նահանգի և Հալեպ քաղաքի գնդակոծությունների հետևանքով զոհվել է երկու սիրիացի զինծառայող, ևս 13-ը ստացել են մարմնական վնասվածքներ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Սավչենկոն:
Նրա խոսքով՝ Սիրիայում շարունակվում են արձանագրվել հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Անցած օրվա ընթացքում գնդակոծության են ենթարկվել Լաթաքիայի մի շարք բնակավայրեր, ինչպես նաև Հալեպի որոշ թաղամասեր:
«Գնդակոծությունների հետևանքով զոհվել է Սիրիայի զինված ուժերի երկու զինծառայող, վիրավորվել՝ տասներեքը», - հայտնել է Սավչենկոն:
Նա նաև հավելել է, որ տվյալ ժամանակահատվածում ռուսական կողմը կազմակերպել է մեկ հումանիտար ակցիա Ռիֆ Դիմաշկ նահանգի Զամալկա բնակավայրում, որտեղ բաժանվել է 1.3 տոննա մթերք:



