Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Օդից կախված Հայաստան կամ՝ երբ բոլորը ԺՊ են. սահմանադրական ճգնաժամը հաղթահարված չէ. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը (հեղինակ՝ Լևոն Մարգարյան) գրում է

Նախօրեին, երկրորդ անգամ վարչապետ չընտրելուց հետո 6–րդ գումարման Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակվեց ու հիմա փաստացի կրում է ժամանակավոր Ազգային ժողովի կարգավիճակ մինչև նոր խորհրդարանի ձևավորումը: Ժամանակավոր կարգավիճակում է նաև կառավարությունը՝ վարչապետն ու նախարարները ԺՊ կարգավիճակում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո: Սա, իհարկե, առավել ֆորմալ բնույթ է կրում, բայց այսքանով հանդերձ շատ դիպուկ բնութագրում է այն վիճակը, որում գտնվում է Հայաստանը վերջին ամիսներին:

Սերժ Սարգսյանի հրաժարականից ու Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո երկրում ստեղծված իրավիճակը, որը մի դեպքում կարելի է բնութագրել որպես երկիշխանություն, մեկ այլ դեպքում փխրուն ստատուս քվո, իր մեջ կրում է ոչ միայն քաղաքական, այլև սահմանադրական ճգնաժամի վտանգներ: Ակնհայտ է, որ գործող սահմանադրությունը չէր նախատեսել Հայաստանի ներքաղաքական կյանքում հնարավոր ֆորս– մաժորային, ռիսկային սցենարներ, չէր ստեղծել համապատասխան իրավական բուֆերներ, որոնք չէին թողնի, որպեսզի քաղաքական ցնցումները սահմանադրական ճգնաժամի հանգեցնեին: 

Միգուցե հիմա՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին այդ ճգնաժամն այլևս վտանգավոր չի թվում, բայց առնվազն երկու ցցուն օրինակներով (իրականում, սակայն, ավելի հաճախ) Հայաստանը կանգնած է եղել սահմանադրական ճգնաժամի էսկալացիայի վտանգի առաջ: Խոսքը մայիսի 1–ի և հոկտեմբերի 2–ի մասին է, երբ երկրում քաղաքական առումով երկիշխանության վիճակը որևէ կերպ չէր հանգուցալուծվում Սահմանադրությամբ ու ստեղծում էր ներքաղաքական բախման լրջագույն վտանգ: Հատկապես, եթե հաշվի առնենք հանրային տրամադրությունները, կողմերի արկածախնդրության որոշակի դրսևորումները, որոնք, փառք Աստծո, վերջին պահին մեղմվում էին զգոնությամբ ու խոհեմությամբ՝ չգնալու ծայրահեղ քայլերի: 

Ու չնայած հիմա` արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, թվում է, թե Հայաստանը դուրս է եկել ճգնաժամից, սակայն մեծ հաշվով մենք դուրս ենք եկել ճգնաժամի միայն քաղաքական հատվածից՝ բացառելով երկիշխանության հեռանկարը: Սահմանադրական ապագա վտանգներից մենք դուրս չենք գա այնքան ժամանակ, քանի դեռ գործող Սահմանադրությունն իր ֆորս–մաժորներ չնախատեսող դրույթներով կպահպանվի:

Ակնհայտ է, որ եթե ապրիլ–մայիս ամիսներին Հայաստանում գործեր նախկին Սահմանադրությունը, ապա մենք ներքաղաքական ճգնաժամը սահմանադրական ճգնաժամով հանգուցալուծելու համար կվատնեինք ոչ թե բավական լարված ութ ամիս, այլ առավելագույնը երկու: Այն հանգամանքը, որ այս փուլում մենք դուրս ենք եկել քաղաքական ճգնաժամից, որևէ կերպ չի երաշխավորում, որ ապագայում այդպիսի ճգնաժամեր չենք ունենալու: Հետևաբար, վաղ թե ուշ, եթե խոսում ենք երկարաժամկետ հեռանկարում կայուն ու կանխատեսելի քաղաքական համակարգ ունենալու մասին, ապա հույսներս պիտի դնենք ոչ թե այս կամ այն ուժի երկարակեցության, այլ Սահմանադրության ու դրա կողմից երաշխավորվող նորմերի վրա, որոնք քաղաքական այս կամ այն ցնցումների, բեկումնային պահերի համար կնախատեսեն հնարավորինս քիչ ռեսուրսներ պահանջող մեխանիզմներ:

Գործող Սահմանադրությունը, որի հիմնական նպատակը նախորդ իշխանությունների ու Սերժ Սարգսյանի վերարտադրությունն էր, մահախոսական դարձավ հենց այդ իշխանությունների համար, միաժամանակ դարձավ ական նոր իշխանությունների ու հեղափոխության առաջին ութ ամիսների համար: Ակնհայտ էր, որ Սահմանադրության փոփոխության հանրային պահանջարկ չկար, այդ պահանջարկն ուներ նախկին իշխող վերնախավը: Հետևաբար, հաշվի առնելով թե՛ հանրային պահանջարկի բացակայությունը, թե՛ այն վտանգները, որ ստեղծեց ու դեռ կարող է ստեղծել գործող Սահմանադրությունը, Հայաստանը կարիք ունի հանրային պահանջարկին, մենթալիտետին հարիր, միաժամանակ քաղաքական ցնցումների ու անցումային իրավիճակների համար երաշխիքներ ու կարգավորող մեխանիզմներ նախատեսող Սահմանադրության: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holder