Yerevan, 24.March.2026,
00
:
00
BREAKING


Կարեն Քոչարյան. «Շանսերը ավելի թուլացան՝ գրեթե հավասարվելով զրոյի». «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է.

պերմանենտ հեղափոխությունից վատ բան չկա:Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակվեց, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր արտահերթ նիստում հաստատեց 2018թ. դեկտեմբերի 9–ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: ԱԺ արձակումը, սպասվելիք արտահերթ ընտրությունների անցկացման օրը, ըստ քննարկումների, կարծիքների, ամրագրել են հեղափոխության ավարտը կամ գոնե մոտեցրել այդ ավարտին: 

Քաղաքագետ Կարեն Քոչարյանն այդ առումով դեռ չի շտապում գնահատական հնչեցնել, փոխարենը մատնանշում է արդեն ընտրություններից հետո անհրաժեշտ և կարևորագույն հարցը:

«Ես չգիտեմ՝ հեղափոխության ավարտն ամրագրվե՞ց, թե՞ ոչ, բայց հույս ունեմ, որ այսքանով կավարտվի հեղափոխությունը, որովհետև պերմանենտ հեղափոխությունից վատ բան չկա: Հույս ունեմ, որ ընտրություններից հետո կսկսվի արդեն կառուցողական հատվածը»,–«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Այս փուլում, ըստ քաղաքագետի, քաղաքական օրակարգը հետևյալն է. «Ստեղծել բալանս: Այսինքն՝ քաղաքական և պետական դաշտը հանել դիսբալանսից, երբ գործադիրը մի ուժ էր, Ազգային ժողովը՝ մի ուժ: Բերել բալանսի և սկսել աշխատել, այն, ինչի մասին նոյեմբերի 1–ին ասում էր վարչապետը: Նկատի ունեմ՝ խոսքից գործի անցնելը»:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ենք գնում գործող Ընտրական օրենսգրքով, ըստ որի՝ գործելու է ռեյտինգային համակարգը: Դիտարկմանն ու հարցին, թե այդ առումով ինչպե՞ս է գնահատում հատկապես նոր ուժերի հնարավորությունները, քաղաքագետը պատասխանեց.

«Նոր ուժերի հնարավորությունները հին օրենսգրքով շատ վատ եմ գնահատում: Ընդհանրապես հին օրենսգիրքը շատ վատ օրենսգիրք է, բայց ողբերգություն չէ, որ մնաց: Որովհետև «Քաղաքացիական պայմանագիրն», այսպես, թե այնպես, անվիճելի լիդեր է լինելու թե՛ հնով, թե՛ նորով, այսպես, թե այնպես, կանցնեին և՛ ԲՀԿ–ն, և՛ Հանրապետականը: Կարծում եմ՝ լավ կլինի, որ անցնի նաև «Լույսը»: Իսկ նոր ուժերը և հին մարդ–կուսակցությունները ինչպես հին, այնպես էլ նոր օրենսգրքով շանս չունեին: Նոր ուժերը նոր օրենսգրքով, միգուցե, շանս կունենային, որովհետև անցողիկ շեմի նվազեցում կար: Բայց ասել, որ անպայման կանցնեին նոր օրենսգրքով, ևս սխալ կլինի: Այնպես որ, այստեղ խոսքը պարզապես շանսերի մասին է: Շանսերը ավելի թուլացան՝ գրեե հավասարվելով զրոյի: Իհարկե, դա չի նշանակում, որ ոչ մի ուժ չի անցնի հին օրենսգրքով: Հնարավոր է՝ անցնի»:

Դիտարկմանը, թե այդ պարագայում արդյո՞ք չեն օգտագործի դաշինքներ կազմելու հնարավորությունը, Կարեն Քոչարյանը պատասխանեց.

«Հնարավոր է առանց դաշինքի էլ անցնեն: Դաշինքն ավելի շատ մարդ– կուսակցություններին է պետք, նոր ուժերին դաշինքներ պետք չեն»:

Ինչ վերաբերում է սպասվելիք խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ–ի հնարավորություններին և շանսերին, քաղաքագետն ընդգծեց, որ այդ կուսակցությունը հնարավորություններ կունենար թե՛ գործող, թե ԸՕ նոր օրենսգրքի անցկացման դեպքում: «Որովհետև ՀՀԿ–ն, այնուամենայնիվ, եղել է իշխանություն, ստեղծել է իր սոցիալական բազան: Որոշակի քանակությամբ մարդիկ, որոնք իրենց լավ են զգացել այդ իշխանության օրոք, հիմա կոմֆորտ զոնայից դուրս են գտնվում: Բնականաբար, նրանք իրենց ձայնը պետք է տային ՀՀԿ–ին թե՛ հին, թե՛ նոր օրենսգրքով: Չեմ ասում, որ դա շատ մեծ թիվ է կազմելու, բայց դա բավական է, որպեսզի ՀՀԿ–ն հաղթահարի անցողիկ շեմը»,–նշեց քաղաքագետը: 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ameriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobya