Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Հայ-իրանական սահմանի վերաբերյալ Փաշինյանի մեկնաբանությունը վերաբերում էր մարտահրավերներին, այլ ոչ թե մտադրությանը. ԱԳ նախարարի պաշտոնակատար

SOCIETY

Past.am

Իրանի և Վրաստանի հետ հարաբերությունները եղել և մնում են Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը, սակայն այդ քաղաքականության իրականացումը տեղի է ունենում մի միջավայրում, որը լի է մարտահրավերներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ազգային ժողովում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր  Արմեն Աշոտյանի հարցին, որը վերաբերում էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությանը, համաձայն որի «հայ-իրանական սահմանն ամեն պահի կարող է դե ֆակտո փակվել  ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով»:

«Ո՞ր սցենարների դեպքում է դա հնարավոր», - պատգամավորի հարցին ի պատասխան Զոհրաբ Մնացականյանն ասաց.

«Կարծում եմ, որ շատ էական է (Նիկոլ Փաշինյանի, - Խմբ.) մեկնաբանությունը տեսնել կոնտեքստում: Հայաստանի արտաքին քաղաքականությունը կառուցված է այնպես, որ հետապնդում  է Հայաստանի շահերը, անվտանգությանը և զարգացմանն առնչվող ճարտարապետությունը պահպանելու նպատակ: Արտաքին քաղաքականությունը փորձում  է  ծառայեցնել արտաքին հարաբերությունների ոլորտը մեր ազգայի շահերը լավագույնս առաջ մղելու համար: Հարևանների հետ հարաբերություններն արտահայտված են կառավարության ծրագրում: Եվ Իրանի, և Վրաստանի հետ հարաբերություները մեզ համար եղել և մնում են շատ կարևոր ուղղություններ արտաքին քաղաքականության մեջ: Այս քաղաքականության իրականացումը տեղի է ունենում մի միջավայրում, որը լի է մարտահրավերներով: Մեկնաբանությունը վերաբերում էր մարտահրավերներին, այլ ոչ թե որևէ  մտադրության որևէ կողմից սահման բացելու կամ փակելու: Խոսքը վերաբերում էր մարտահրավերների խորությանը,  տարբեր զարգացումներին, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ մեզ ազգային շահերի վրա: Մենք այստեղ բավական զգայուն ենք և ռիսկերի գնահատման առումով տանում ենք համապատասխան աշխատանքներ»:

Մնացականյանը շեշտեց՝ Իրանի հետ հարաբերություներն արտահայտված են Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններում:

«Մեր արտաքին քաղաքականության մեջ  բոլոր անմիջական դերակատարների հետ ունենք գործընկերային հարաբերություններ, որոնց հետ աշխատում ենք, փորձում նվազեցնել այդ ռիսկերը: Հայաստանի համար ամենակարևոր հարցերից մեկն է, թե կզարգանան մարտահրավերներն ու ինչպես կանդրադառնան Իրանի հետ մեր բնականոն հարաբերությունները պահպանելու և զարգացնելու ուղղությամբ: Այդ առումով  աշխատում ենք բոլոր այն գործընկերների հետ, ովքեր այս հարցում ունեն դերակատարություն, հիմնական գերակայությունը եղել և մնում է  ապահովել Հայաստանի կենսական շահերը՝ համագործակցելով և աշխատելով այն գործընկերների հետ, որոնք անմիջական դերակատարություն ունեն այս հարում»,- եզրափակեց նախարարի պաշտոնակատարը:

Նոյեմբերի 1-ին Ազգային ժողովում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի հարցին, անդրադարձել է հարևան երկրների հետ փակ սահմաններին, Իրանի և Վրաստանի հետ հարաբերություններին: ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ շատ փորձված դիվանագետի հանդիպման ժամանակ նրան ներկայացրել է Հայաստանի իրավիճակը և ասել, որ Հայաստանի 4 սահմաններից երկուսը փակ են. Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանները փակ են ԼՂ հակամարտության պատճառով: «Ես ասացի, որ մենք ունենք երկու սահման: Կարող է թվալ, թե այդ երկու սահմանները բաց են, սակայն իրականում դրանք կիսաբաց են: Հայ-իրանական սահմանն, օրինակ, ամեն պահի կարող է դե ֆակտո փակվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունների և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով: Վրաստանի հետ սահմանը դե ֆակտո կարող է փակվել, օրինակ, վատ եղանակային պայմանների, նաև՝ աշխարհաքաղաքական պայմանների պատճառով: Ես նրան ասացի, որ կարող ենք արձանագրել, որ Հայաստանը կղզի է առանց ծովի»,- ասել է Փաշինյանը:

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia