Yerevan, 07.May.2026,
00
:
00
BREAKING


Լավրովն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացում Արցախի՝ որպես բանակցող կողմ ներգրավման հնարավորությանը

SOCIETY

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ղարաբաղյան կողմի՝ որպես բանակցող կողմ ներգրավելու հարցը պետք է որոշեն հակամարտող երկրները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Լեռնային Ղարաբաղը որպես բանակցային կողմ ներգրավելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները մենք արդեն մեկնաբանել ենք: Դա այն հարցն է, որը պետք է որոշվի հակամարտող երկրների կողմից: Ժամանակին ԼՂ ներկայացուցիչները մասնակցել են բանակցություններին, սակայն ձևաչափը փոխվել է, և բանակցություններն արդեն շատ տարիներ տանում են միայն Հայաստանն ու Ադրբեջանը: Իհարկե, մենք ելնում ենք այն դիրքերից, որ բանակցային գործընթացում Հայաստանը հաշվի է առնում ԼՂ մոտեցումները: Բանակցային ձևաչափը փոխելու համար պետք է երկու կողմերի համաձայնությունը, որն այս պահին չկա»,- ասաց Լավրովը:

Նա նշեց, որ խնդրի կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ հիշեցնելով, որ համանախագահներն այս պահին էլ տարածաշրջանում են և հանդիպումներ են ունենում Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության հետ: ՌԴ արտգործնախարարը կարևորեց նմանօրինակ շփումների առկայությունը խնդրի կարգավորման տեսանկյունից:

Լավրովն ընդգծեց, որ համանախագահները վերջին տարիներին մեծ ջանքեր են գործադրել ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ: Նա հիշեցրեց, որ Դուշանբեում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերել: «Որքանով տեղյակ եմ Դուշանբեի հանդիպման ժամանակ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը (2018թ-ի սեպտեմբերի 28-ին Նիկոլ Փաշինյանը զբաղեցնում  էր ՀՀ վարչապետի, այլ ոչ թե ՀՀ վարչապետի պաշտոնակատարի պաշտոնը, - Խմբ.) և Ադրբեջանի նախագահը համաձայնության են եկել այն մասին, որ պետք է շարունակել երկխոսությունը, պետք է արտգործնախարարները հանդիպեն: Կողմերը նշել են, որ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստ են աշխատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Մենք միայն կարող ենք ողջունել այս որոշումները: Քանի դեռ Հայաստանում բուռն ներքաղաքական գործընթացները, որոնց մենք հետևում ենք, չեն ավարտվել, դժվար թե հնարավոր լինի քննարկել ճգնաժամից դուրս գալու հստակ տարբերակներ»,- ասաց Լավրովը:

Խոսելով ԼՂ խնդրի կարգավորման մասին՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ևս անդրադարձավ Դուշանբեում Փաշինյան-Ալիև հանդիպմանը՝ այն արդյունավետ որակելով: Նա հույս հայտնեց, որ հանդիպումը կնպաստի վստահության վերականգնմանը:

«Միլանում դեկտեմբերին կայանալիք նախարարական խորհրդում մենք մեր աջակցությունը կհայտնենք Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին, իսկ հակամարտող կողմերին կոչ կանենք գտնել քաղաքական կամք խնդրի կարգավորման համար: Կողմերի համար կարևոր է աշխատել կառուցողական մթնոլորտում՝ խուսափել հրահրող հռետորաբանությունից, ինչը թույլ կտա թուլացնել լարվածությունը շփման գծում: Նման մթնոլորտը ծայրահեղ անհրաժեշտ է, որպեսզի կողմերը գնան դժվար փոխզիջումների, որոնք անհրաժեշտ են երկարատև ու համապարփակ խաղաղության համար»,- ասաց Գրեմինգերը:

Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBank