Փրկարարները հայտնաբերել են կործանված ինդոնեզական ինքնաթիռի ֆյուզելյաժը
INTERNATIONAL NEWSՓրկարարները հայտնաբերել են Lion Air ավիաընկերության կործանված ինքնաթիռի ֆյուզելյաժը, որն աղետի Է ենթարկվել Ճավայի ծովի երկնքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 2-ին հայտնել Է Detik լրատվական պորտալը:
«Ֆյուզելյաժը գտնված Է, բայց այն գործնականում ավերված Է»,- հրատարակությունը մեջբերել Է Ինդոնեզիայի ռազմածովային ուժերի ներկայացուցիչ փոխծովակալ Յուդո Մարգոնոյի խոսքը: Նրա ասելով՝ «նաեւ գտնվել են մեծ քանակությամբ բեկորներ, շարժիչը, շասսին»:
Սակայն «ջրասուզակները չեն կարող ինքնուրույն այդ ամենը բարձրացնել ջրի մակերեւույթ»,- նշել Է նա, հավելելով, որ դրա համար «պլանավորվում Է ներգրավել ծանր տեխնիկա»: Lion Air բյուջետային ավիաընկերության Boeing 737-ը հոկտեմբերի 29-ին կատարում Էր JT610 չվերթը Ջակարտայից Պանկալպինանգ քաղաք (Բանգկա Բելիտունգի նահանգի վարչական կենտրոն): Մայրաքաղաքի օդանավակայանից թռիչքից մոտավորապես 13 րոպե անց առայժմ չպարզված պատճառով այն ընկել Է Ճավայի ծովը: Ինքնաթիռում եղել Է 189 մարդ: Հետաքննությունը պատահածի որեւԷ վարկած առայժմ չի առաջադրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



