«Ես այժմ մտածում եմ միայն մեկ բանի մասին». Մուկուչյանը՝ իր հնարավոր հրաժարականի մասին
SOCIETYԿենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը չի պատրաստվում հրաժարական տալ։
Այսօր՝ նոյեմբերի 2–ին, լրագրողների հարցին, թե արդյոք իշխանություններն իր հետ քննարկել են հետագա պաշտոնավարման վերաբերող հարցեր, Մուկուչյանն արձագանքեց. «Ես այժմ մտածում եմ մեկ բանի մասին՝ պատշաճ կազմակերպել ընտրությունները։ Մենք այս պահին կազմակերպում ենք եւ անցկացնում ենք ընտրությունները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ձեւավորվել է, հանձնաժողովը գործում է եւ թիվ մեկ խնդիրը, որի մասին մտածում ենք, ընտրությունները նորմալ կազմակերպելն է»։
Տիգրան Մուկուչյանը նշեց, որ իրենք շատ կարճ ժամանակ ունեն ընտրությունները պատշաճ կերպով կազմակերպելու եւ անցկացնելու համար. «Մենք գտնվում ենք մի իրավիճակում, երբ նախկինում ընտրությունները կազմակերպելու համար ունեինք 70 օր, ապա այժմ ունենք ընդամենը 40 օր»։
Նշենք, որ նոյեմբերի 1–ին Ազգային ժողովն իրավունքի ուժով ազատ է արձակվել։ Նախագահի ստորագրած հրամանագրի համաձայն, արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9–ին։



