Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Երբ նշվում է «տարածքային ամբողջականություն», չի նշանակում, որ Արցախը մտնում է Ադրբեջանի կազմի մեջ․ Դ․ Բաբայանը՝ Ստամբուլում ընդունված հռչակագրերի մասին

SOCIETY

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ստեփանակերտ այցի ժամանակ քննարկվել են տարբեր հարցեր, այդ թվում՝ Արցախի պաշտոնական դիրքորոշումը, որ Արցախը պետք է մասնակցի ԼՂ հիմնախնդրի բանակցային  գործընթացին որպես լիարժեք կողմ: Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ այդ հարցը մշտապես է բարձրացվում, քանի որ այլ տարբերակ պարզապես չկա:

«Հանդիպման ժամանակ տարբեր հարցեր են քննարկվել: Հիմնական շեշտը դրվել է խաղաղության և կայունության պահպանման վրա: Հիմա, սակայն, զարգացում սպասելը դժվար է, որովհետև Ադրբեջանը չի վերանայել  իր հայատյաց ապակառուցողական քաղաքականությունը»,- ասաց նա:

Դավիթ Բաբայանի խոսքով՝ պաշտոնական Ստեփանակերտը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպմանը նաև կարևորել է, որ վերականգնվի Արցախի և Ադրբեջանի միջև երբեմնի եղած օպերատիվ կապը սահմանում տեղակայված զորամիավորումների հրամանատարների միջև: «Այդպիսի կապ եղել է 1994 թվականից ի վեր մինչև Իլհամ Ալիևի իշխանության գալը, որից հետո այդ խողովակը ևս փակվել է»,- ասաց նա:

Դավիթ Բաբայանի ներկայացմամբ՝ ժամանակին երկու կողմերը ամենօրյա կապ էին պահում, և շատ արագ արձագանքում էին այնպիսի միջադեպերին, որոնք վերաբերում էին զինադադարի կամ սահմանի խախտմանը: «Այդ կապը մեծ ներդրում ուներ զինադադարի և խաղաղության պահպանման գործում: Բայց Իլհամ Ալիևի իշխանության գալուց հետո այն իսպառ վերացավ»,- ասաց նա՝ նշելով, որ իրենց՝ այդ կապը վերականգնելու ցանկությանը հիմա Ադրբեջանը չի արձագանքում:

Դիտարկմանը, թե ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հավաստել էր, որ Դուշամբեում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը, որ պետք է օպերատիվ կապ ստեղծել սահմանում, գործում է, Դավիթ Բաբայանն արձագանքեց․

«Դա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև կապ է, որը նախկինում էլ է եղել, բայց Բաքվի՝ հատկապես Իլհամ Ալիևի ապակառուցողական քաղաքականության արդյունքում աստիճանաբար խզվել և վերացել է:

 
 

Այդ կապը համանախագահներն են դրական գնահատում, մենք ևս համարում ենք, որ դրական քայլ է,  բայց նաև զուգահեռաբար նշում ենք, որ Ադրբեջանն այն երկիրը չէ, որ հավատարիմ է մնում համաձայնություններին․ նա բազմաթիվ անգամներ խախտել է գրավոր, բանավոր համաձայնությունները, միջազգային նորմերը, փաստաթղթերը, իր սեփական օրենդրությունն է խախտում: Հետևաբար մենք դա միշտ պետք է հաշվի առնենք: Այդ օպերատիվ կապը ստեղծելը շատ դրական քայլ է, բայց չի նշանակում, որ վաղը Բաքուն ամենաանհարմար պահին, ամենանենգ ձևով չի խախտի հրադադարի ռեժիմը, ինչպես դա արել է բազմիցս»,- ասաց նա:

Դավիթ Բաբայանն ընդգծեց՝ չնայած ծանոթ են Ադրբեջանի քաղաքականությանը, բայց, այնուամենայնիվ, հայտնում են իրենց ցանկությունը արցախաադրբեջանական սահմանում հրամանատարների միջև օպերատիվ կապի ստեղծման վերաբերյալ, քանի որ գիտակցում են, որ այդպես գոնե հնարավոր կլինի վերահսկել, թե որ կողմն է սահմանին խնդիրներ ստեղծում: «Այդ ժամանակ գոնե հնարավոր կլինի վերահսկողություն սահմանել որոշ հարցերի վրա՝ առանց քաղաքական աղմուկի, առանց շահարկումների»,- ասաց նա: 

Արցախի նախագահի մամուլի խոսնակի հիշատակմամբ՝ անգամ ժամանակին Արցախի և Ադրբեջանի ղեկավարների միջև է եղել օպերատիվ կապ․ վերջիններիս՝ զինադադար խնդրելու և այլ թեմաներով քննարկումների մասին փաստաթղթեր Ստեփանակերտում կան: «Բայց այդ կապն էլ խզվեց, և ոչ միայն այդ կապը․ Իլհամ Ալիևի իշխանություն գալուց հետո խզվել է նաև հասարակությունների միջև կապը»,- ասաց նա:

Tert.am-ը Դավիթ Բաբայանից հետաքրքրվեց նաև Արցախի կարծիքի մասին՝ վերջերս Ստամբուլում ընդունված ԼՂ մասին հռչակագրերի վերաբերյալ,  որոնց մեջ, մի դեպքում Թուրքիան և Վրաստանը, մյուս դեպքում՝ Թուրքիան և Իրանը հայտում են իրենց հարգանքը Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերաբերյալ:  

«Մենք պետք է հանգիստ վերաբերվենք նման հռչակագրերին: Նախևառաջ, երբ նշվում է՝ «տարածքային ամբողջականություն», չի նշանակում, որ Արցախը մտնում է Ադրբեջանի կազմի մեջ: Սա քաղաքականություն է, և կարելի է տարբեր կերպ մեկնաբանել: Այսինքն՝ խնդիր չէ, թող Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հարգեն,  բայց դա չի նշանակում, որ Արցախը Ադրբեջանի կազմում է: Մենք ինչու՞ պետք է մտահոգվենք: Իրանը բազմիցս հայտարարել է, որ չունի հատուկ ընդգծված վերաբերմունք ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ, միայն ցանկանում է, որ տարածաշրջանում լինի խաղաղություն և կայունություն: Կարծում եմ՝ նույն կերպ է հիմնախնդրին վերաբերում Վրաստանը: Չեմ կարծում նրանք ադրբեջանամետ են և չեն հասկանում թուրքական գործոնի վտանգը: Իհարկե, շատ կարևոր է զբացմունքային պահը, բայց շատ ավելի կարևոր է սառնասրտությունը․ քաղաքականությունը սառը դատողություն է, սառը հաշվարկներ է»,- ասաց նա՝ նշելով, որ չի կարծում, որ Հայաստանին հարևան Վրաստանի և Իրանի օրեր առաջ դրսևորումը հակահայկական քայլ էր:

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia