Yerevan, 28.June.2026,
00
:
00
BREAKING


Նիկոլ Փաշինյանի համար ընդունելի չէ Հայաստան տնտեսական աճի կառուցվածքը

ECONOMICS

Տնտեսական ակտիվության այն ցուցանիշը կամ տնտեսական աճի այն կառուցվածքը, որ երկար տարիներ արդեն գոյություն ունի Հայաստանի Հանրապետությունում ընդունելի չէ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի համար: Ազգային ժողովում ՀՀ վարչապետի ընտրության հարցի քննարկմանն ունեցած ելույթում ՀՀ վարչապետի պաշտոնակատարն անդրադարձավ ՀՀ-ում տիրող տնտեսական վիճակին: «Մեր տնտեսական աճը ձևավորվում է հիմնականում այնպիսի կոմպոնենտներից, որոնք հիմք են տալիս ասելու, որ մեր երկիրը հանքարդյունաբերող, այսինքն՝ ընդերքը քանդող և արտահանող, ագրարային և, ըստ էության,  խաղադրույքներ իրականացնող երկիր է, ինչը որևէ կերպ ընդունելի չէ: Օրինակ, եկեք դիտարկենք, թե ի՞նչ տեղի ունեցավ հունիս ամսին, երբ մեր տնտեսական ակտիվության ցուցանիշն աննախադեպ բարձր թվի հասավ՝ 11.1 տոկոսի: Տեղի էր ունեցել հետևյալը՝ տեղի էր ունենում ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, և պարզվում է, որ մեր ժողովուրդը զանգվածաբար զբաղված էր խաղադրույք կատարելով: Այս ցուցանիշները մեր վիճակագրական ծառայության մեջ արձանագրվեցին որպես ծառայությունների շեշտակի աճ, և մեկ ամսվա ընթացքում մենք մոտավորապես 5 տոկոսի տնտեսական ակտիվության ցուցանիշի աճ ունեցանք միայն խաղադրույքներ կատարելու արդյունքում: Ընդ որում, ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ մեր հարկային օրենսդրությամբ պետական եկամուտները սրանից չաճեց, որովհետև մեր օրենսդրությամբ այս ոլորտը հարկվում է հաստատագրված վճարներով: Այսինքն, միանվագ վճարում է կատարվում, և կապ չունի, թե որքանով են ցուցանիշներն աճում կամ նվազում, դրանից մեր հարկային եկամուտները չեն ավելանում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանի խոսքով՝ հաջորդ կոմպոնենտը, որ ձևավորում է Հայաստանի տնտեսական աճը, հանքարդյունաբերությունն է, որը մշտապես արտահանման և արտադրության հենասյուներից մեկն է եղել: «Մենք, ըստ էության, էլի որևէ տնտեսական քաղաքականությունից անկախ, իրականացրել ենք դա: Եթե մետաղների, մասնավորապես՝ պղնձի և մոլիբդենի միջազգային գները բարձր են եղել, մենք մեր ընդերքը քանդել և արտահանել ենք: Ընդ որում, շատ կարևոր եմ համարում ընդգծել՝ դա եղել է հիմնականում խտանյութի տեսքով: Եվ, ըստ էության, դրանից ավելացված արժեք չի ստեղծվել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով սեպտեմբերին տնտեսական աճի ակտիվության անկմանը՝ Փաշինյանը շեշտեց, որ այդ անկումը տեղի է ունեցել նախորդ տարվա սեպտեմբերի նկատմամբ: «Այս ընթացքում ի՞նչ է տեղի ունեցել: Տեղի է ունեցել հետևյալը, որ Թեղուտի հանքը մեր արտահանման և արտադրության հենասյունն էր, ուղղակի փակվել է: Ես չեմ համարել և չեմ համարում, որ դա պոզիտիվ հենարան էր: Իսկ ինչո՞ւ  է փակվել, որովհետև և տնտեսական, և ինժեներական, և կառավարման  բազմաթիվ խնդիրներ են առաջացել: Մեր տնտեսության ամենամեծ խնդիրների մեկն այն է, որ մեր երկրում մի ընկերության վիճակը, մի ընկերության գործունեությունը կարող է մեր տնտեսական ցուցանիշներում տատանումների բերել»,- մանրամասնեց վարչապետի պաշտոնակատարը:

Հայաստանի տնտեսական աճը ձևավորող հաջորդ կոմպոնենտը գյուղատնտեսությունն է: Փաշինյանի խոսքով՝ այս տարվա սեպտեմբերին նախորդ տարվա սեպտեմբերի նկատմամբ գյուղատնտեսության ոլորտում ևս մեծ անկում է արձանագրվել: «Բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մենք այս տարվա 9 ամիսների ընթացքում 20 տոկոս արտահանման աճ ենք ունեցել: Այսինքն, մեր երկրից այս տարի 20 տոկոսով ավել պտուղ-բանջարեղեն է արտահանվել, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում: Իսկ ընդհանուր առմամբ, մեր երկրում գյուղատնտեսության վիճակագրության հետ կապված կան լուրջ խնդիրներ, որ որևէ մեկը չի կարողանում վստահ պնդել, որ այն թվերը, որոնք ներկայացվում են գյուղատնտեսության ոլորտում իրականությանը համապատասխանում են: Որովհետև մենք ունենք հավելագրումների բազմաթիվ մեխանիզմներ: Ես կառավարության նիստերից մեկի ժամանակ ասել եմ, որ մեր երկրում կա այնպիսի զարմանալի երևույթ, ինչպիսին է ստվերային այգին: Մեր երկրում կան հեկտարներով ստվերային այգիներ, որոնք ոչ մի տեղ հաշվառված չեն, որպեսզի դրա համար հարկեր չվճարվեն: Եվ սա է պատճառը, որ երբ մենք ամեն տարի պլանավորում ենք ոռոգման ջրի անհրաժեշտ ծավալները, տարվա կեսին պարզվում է, որ այդ անհրաժեշտ ծավալներն արդեն սպառվել են, և ոչ մեկ չի կարողանում բացատրել, թե որտեղ է գնացել այն ջրի քանակը, որը ըստ նախնական հաշվարկների մեզ պետք է լիովին բավարարեր: Եվ կա հակառակ երևույթը՝ հավելագրումներ: Հավելագրումները հիմնականում կապված են կոնյակի արտադրության հետ: Դուք գիտեք, որ հայկական կոնյակը բրենդ է, բայց, ցավոք, Հայաստանում դեռևս կան ընկերություններ, որոնք հայկական կոնյակ բրենդի ներքո արտադրում են ոչ հայկական կոնյակ: Ներկրվում է սպիրտ այլ տեղերից, և, որպեսզի դա ներկայացվի որպես հայկական կոնյակ, ներկայացվում են խաղողի կեղծ մթերումներ: Այսպիսով` մենք ունենում ենք թվերի անհամապատասխանություններ: Այս տարի մենք այդ ամենի նկատմամբ ավելի խիստ ենք եղել, և այդ հավելագրումների մեխանիզմը բավարար չափով չի աշխատել: Նաև դա է պատճառը, որ մենք լուրջ անկում ունենք գյուղատնտեսության մեջ: Արարատի մարզում իմ անցկացրած խորհրդակցության արդյունքներով էլ պարզվեց, որ մենք, ցավոք, ճիշտ չենք պլանավորում, թե ինչ պետք է մթերվի, ինչ արտահանվի, ինչ ցանվի, ինչպիսի ռիսկեր կան վնասատուների, եղանակի հետ կապված: Մեր գյուղատնտեսությունն ընդհանուր առմամբ շարունակում է չհամապատասխանել ժամանակակից պահանջներին և տեխնոլոգիաների, և ոռոգման ջրի խնայողությունների, և վնասատուների առումով: Այս առումով մեզ համար ամենամեծ մարտահրավերը հաջորդ տարվա պլանավորումն է»,- պարզաբանեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը շեշտեց, որ կա նաև պետական բյուջեի ծախսային մասի թերակատարման խնդիր: «Այսինքն, մենք այս տարի հեղափոխությունից հետո բյուջեի ծախսային մասը թերակատարման ռեժիմով ենք գնում: Սրա պատճառը շատ կոնկրետ է և կապված է կոռուպցիայի դեմ պայքարի մեր քաղաքական գծի հետ, որովհետև բազմաթիվ ծրագրեր մեր կարծիքով իրականացում են ոչ պատշաճ մակարդակով, ոչ արդյունավետ, և կոռուպցիայի դեմ պայքարի մեր քաղաքականությունը ստիպել է ծրագրեր իրականացնողներին և կառավարությանը ամեն ծրագրի վերաբերվել առանձնակի ուշադրությամբ, ինչը, իհարկե, որոշակիորեն զսպում է ծախսային մասը, ինչը իր հետ բերում է որոշակի տնտեսական էֆեկտի»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in ArmeniaUnibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference