Չինացի փրկարարները ջրից դուրս են բերել օրեր առաջ վթարի հետևանքով գետն ընկած ուղևորատար ավտոբուսը
INTERNATIONAL NEWSՉինացի փրկարարները չորեքշաբթի երեկոյան ջրից դուրս են բերել ուղևորատար ավտոբուսը, որն օրեր առաջ ընկել էր Յանցզի գետը:
Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հիշեցնելով, որ միջադեպը տեղի էր ունեցել կիրակի տեղի ժամանակով 10:00-ին (06:00՝ երևանյան): Ավտոբուսն անսպասելիորեն հատել էր բաժանարար գիծը, ապա բախվելով հանդիպակաց ուղղությամբ երթևեկող մարդատար ավտոմեքենային՝ կոտրել էր կամուրջի արգելապատնեշն ու ընկել գետը:
Հետաքննության նախնական տվյալներով՝ ավտոբուսում 15 մարդ է գտնվել: Ներկա պահին հայտնաբերվել է նրանցից 9-ի մարմինը:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025
3
World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another
4
Safe environment – Equal opportunities
5
Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)



