Yerevan, 15.August.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


«Արցախի հարցում Իրանի կողմից արված որևէ հակահայկական ուղերձ չկա». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի տարածաշրջանային այցը դիտարկվեց որպես ուղերձ, որի թիրախում նաև Իրանն էր: Այս համատեքստում հնչեցին տարբեր գնահատականներ՝ կապված այս փուլում Հայաստանի դիրքավորման հետ: Իրանագետ Արտյոմ Տոնոյանի խոսքով՝ Իրանի հետ հարաբերություններում Հայաստանի կեցվածքի խնդիրը ձևակերպված է վաղուց, և այստեղ նոր կեցվածք ընդունելու կամ կեցվածքի փոփոխության հարց ընդհանրապես չպետք է քննարկվի: 

«Իրանը Հայաստանի համար հազարամյա բարեկամ է: Այդ բարեկամական հարաբերությունները որևէ կերպ չպետք է կասկածի տակ դրվեն կամ որևէ կերպ քննարկվեն քայլեր, որոնք կարող են վնաս հասցնել հայ–իրանական բարեկամությանը: Իրանը Հայաստանի համար ունի չափազանց կարևոր նշանակություն: Ընդ որում, թե՛ անվտանգային, թե՛ ռազմավարական և թե՛ նման այլ հարաբերություններում պետք է չափազանց զգույշ լինել: Հայաստանը որևէ երրորդ երկրի համար չպետք է դառնա հարթակ՝ հակաիրանական հայտարարություններ հնչեցնելու համար: Այդ առումով պետք է չափազանց զգույշ լինել և թույլ չտալ քայլեր, որոնք որևէ կերպ կարող են վնասել հայ–իրանական հարաբերությունները, և դա՝ անկախ նրանից, թե ինչպիսի ուժ է կանգնած այդ երրորդ պետության անվան տակ»,–«Փաստի» հետ զրույցում ասաց իրանագետը:

Նոր իշխանության արտաքին քաղաքականության համատեքստում անդրադառնալով Իրանի հետ ունեցած հարաբերություններին՝ Արտյոմ Տոնոյանը նշեց. «Իրանի հետ հարաբերությունները կառուցվել են այնպիսի հողի վրա, որը երկարաժամկետ հեռանկարով ի վիճակի է ապահովել թե՛ շարունակական զարգացումը, թե՛ բարեկամական հարաբերությունների պահպանումը: Բայց դա չի նշանակում, որ պետք է այդ հարաբերությունները մատնել անտարբերության կամ այդ հարաբերությունների նկատմամբ չլինել զգույշ և զգայուն: Համարում եմ, որ ԻԻՀ–ի հետ գործակցությունը պետք է խորանա, որևէ պահի չպետք է դադարի շարունակական զարգացմանը միտված քայլերի իրականացումը: Խիստ կարևոր է, որ Հայաստանը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաները, և հատկապես առաջին դեմքը՝ վարչապետը, հնարավորինս արագ հանդիպի Իրանի նախագահի հետ: Ըստ էության, տեղի ունեցած փոփոխություններից հետո խիստ կարևոր է հանդիպել և որոշակի հարցերի շուրջ կատարել որոշակի ճշգրտումներ»:

Իրանագետն ընդգծեց, որ խոսքը պաշտոնական այցի անհրաժեշտության մասին է:

Ինչ վերաբերում է Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցներին և այդ համատեքստում Հայաստանի դիրքին, նա հավելեց. «Հաշվի առնելով Բոլթոնի այցն ու հայտարարությունները, ըստ իս, կարիք կա ամենաբարձր մակարդակով ևս մեկ անգամ ընդգծել այն կարևորությունը, այն բացառիկությունը, որը Հայաստանի համար ունի Իրանը: Եվ պետք է ևս մեկ անգամ ընդգծել, որ չի լինի այդ հարաբերությունները որևէ կերպ վտանգել, և Իրանի հետ հարաբերությունների առումով ՀՀ–ի վրա չպետք է լինի երրորդ երկրի կողմից որևէ ճնշում: Որովհետև Հայաստանն, ըստ էության, այլընտրանքային հարաբերությունների լայն զինանոց առանձնապես չունի, իսկ Իրանը 

հարավային դարպաս է Հայաստանի համար: Չեմ կարծում, որ Իրանի դեմ որևէ պատժամիջոց պետք է պրոյեկտվի Հայաստանի Հանրապետության քաղաքականության և Իրանի հարաբերությունների վերաձևակերպման վրա»:

Նշենք, որ հոկտեմբերի 30–ին Ստամբուլում Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև եռակողմ հանդիպում է եղել, որտեղ անդրադարձ է կատարվել նաև արցախյան խնդրին: Հաշվի առնելով հանդիպման արդյունքում ընդունված համատեղ հայտարարության տեքստը` կարծիքներ էին հնչել, թե Իրանի կողմից Արցախի հարցում դիրքորոշման փոփոխություն կա: 

Անդրադառնալով նշվածին ու թե՛ համատեղ հայտարարության, թե՛ ասուլիսի ժամանակ Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հնչեցրած դիրքորոշումներին՝ իրանագետն ընդգծեց. «Երկու դեպքում էլ չեմ համարում, որ Իրանի կողմից արցախյան հակամարտության հարցում դիրքորոշման որևէ փոփոխություն կա: Զարիֆն իր ելույթում բառացի նշել է, որ խնդիրը պետք է լուծվի խաղաղ կարգավորման ու բանակցությունների շնորհիվ, և պետք է լուծվի շուտափույթ: Իսկ համատեղ հայտարարության տեքստում նա առանձին նշել է, թե կարևոր է, որ տարածաշրջանային հակամարտությունները լուծվեն միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի, երկրների տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի և այլ սկզբունքների հիման վրա:

Կարևորվել է հակամարտությունների խաղաղ լուծումը, ապա հաջորդել է նախադասություն, ըստ որի այդ սկզբունքներից ելնելով՝ պետք է լուծվի նաև ԼՂ հակամարտությունը: Ըստ իս՝ Իրանի կողմից արված որևէ հակահայկական ուղերձ չկա: Հայտարարությունն ընդհանուր է, հիմնականում փորձել են պահպանել որոշակի չեզոքություն: Եվ ըստ այդմ հայտարարել ու ասել, թե Իրանը փոխել է իր դիրքորոշումը արցախյան հակամարտության մասով, սխալ է»:

Իրանագետի խոսքով, միակ կետը, որը կարող է որոշակիորեն խնդրահարույց լինել, տարածքային ամբողջականության շեշտադրումն է: Նրա դիտարկմամբ, սակայն, սա մի կետ է, որի մասին թե՛ Ադրբեջանում, թե՛ Ադրբեջանից դուրս հակամարտության հետ կապված հայտարարությունների դեպքում, որպես կանոն, նշում են բոլոր երկրները. «Մյուս հանգամանքն այն է, որ հենց Իրանը պետք է մտահոգվի իր տարածքային ամբողջականության պահպանման խնդրով, որովհետև ԻԻՀ–ն մի երկիր է, որտեղ կան անջատողական ձգտումներ: Եվ առնվազն ծիծաղելի կլինի, եթե ԻԻՀ–ն համարի, որ չպետք է հարգվի երկրների տարածքային ամբողջականությունը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Unibank Issued Preferred Shares with a Fixed Annual Dividend of 12% Team Telecom Armenia to Become First in Region to Replace 2G with Advanced Networks, Launching Program to Provide New Phones to Subscribers Ucom’s Fixed Network Now Available in Yerevan's Silikyan District UC Berkeley, Stanford, Visa Innovation Center and Much More: a Unique Opportunity for 10 Students from ArmeniaBack to School 2025: HONOR 400 Lite 5G Smartphone Now More Accessible Thanks to Ucom’s Special Offer International Youth Day: AraratBank Ensures Participation of 260 Young People in Tent CampIDBank Replenishes Its Share Capital Unibank Becomes the Gold Sponsor of FC AlashkertUcom Integrates SatisfAI Platform for Continuous Customer Satisfaction Analysis The Power of One Dram Team Visits the Hayordi CampAmeriabank Joins UATE, Marking a Groundbreaking Partnership between the Financial and Technological SectorsWhen September Comes: Idram&IDBankNew Ucom Sales and Service Center Opened at Mashtots Avenue 7/4 Reputation Management in Armenia: Shushan HarutyunyanIDBank's new premium business card – Mastercard Business PreferredUcom and SunChild NGO Launch Innovative "Smart Birdwatching" Educational ProjectRalph Yirikian Delivers a Lecture at Slavonic University's Engineering Summer School Beating the heat, earning idcoins: Idram & IDBankUnibank - the Main Sponsor of the Velosolutions UCI Pump Track World Championship Qualifier in Armenia What to do If you’ve already become a victim of fraud Idram and IDBank participated in Sevan Startup SummitArmenian National Festival Takes Place under AraratBank's SponsorshipArmDrone Community will launch a One-Month Free Educational Program with Ucom’s SupportAmeriabank Receives Euromoney Award for Excellence 2025 as the Best Bank in ArmeniaAraratBank's “The Will to Get Back on Your Feet Again” Film Series to Be Featured at Armenian National FestivalOnline Payments via ApplePay Now Available for vPOS Clients of Ameriabank Ucom Subscribers Increasingly Use Internet While Roaming Horizon Camp: With AraratBank's Support - Towards Leadership and Financial LiteracyIdram at Tech Week 2025Idram and Alipay+ Facilitate Cross-Border QR Payments in Armenia, Connecting Local Merchants with Global Digital Wallet Users"Business Process Optimization with AI" – a Course for the Senior Management of AraratBankA Protected Ecosystem thanks to Advanced Technology: Ucom and FPWC Join Forces DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramMoody's upgrades Converse Bank's ratingsAraratBank participated in the WEPs regional experience-sharing workshopIDBank issues the 3rd, 4th and 5th tranches of bonds of 2025AraratBank: Special Rate for SWIFT Transfers up to EUR 20,000 IDBank Opens a New Branch at Homplex MallUcom Launches 5G Network in Abovyan and EjmiatsinCustomer Appreciation Day at IDBankAraratBank Joins BAFT AssociationOver AMD 12 Billion Provided by AraratBank in 2024 to Support the MSME SectorUcom’s General Director Joined the International CirculUP! Forum to Foster Circular Innovation in ArmeniaIDBank Representative Joins the Editorial Board of Trade Finance GlobalDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramHow to Protect Your Bank Card Data Ucom Subscribers can Benefit from 5G Network in More than 40 Countries Ameriabank's MyInvest Platform Gains Direct Access to AMXTrader Trading SystemWith Support of Ucom New EdPad Educational Tablet Piloted in Armenia AraratBank holds Annual General Meeting of Shareholders