Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


«Արևմուտքից եկող ամեն աղբի արձագանքում են՝ ցույց տալու համար, որ իրենք «քյարթու» չեն». «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սիրո, համերաշխության և հանդուրժողականության հեղափոխությունը ոմանք յուրովի են հասկացել ու հիմա էլ սեփական գործողությունները փորձում են փաթեթավորել նույն այդ սիրո, համերաշխության և հանդուրժողականության քողով:

Վերջին շրջանում պարզ դարձավ, որ ԼԳԲՏ համայնքը նոյեմբերին միջոցառում է կազմակերպելու: Ինչ վերաբերում է աղանդավորներին, ապա նրանք գործում են առանց ավելորդ աղմուկ–աղաղակի: Ու թեև երկուսի գոյությունն էլ ընդունելի չէ շատերի համար, սակայն նրանք դրանից առանձնապես չեն նեղվում: Ավելին՝ շարունակում են իրենց գործն առաջ տանել:

Կոմիտաս վարդապետ Հովնանյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ ԼԳԲՏ համայնքի և աղանդավորների խնդիրները տարբեր են: Եվ եթե առաջինի դեպքում խախտվում է ընտանիք հասկացությունը՝ որպես կառույց, որը տվյալ ժողովրդի հավաքական կյանքի հիմքն է, ապա աղանդավորական կազմակերպությունների, մասնավորապես՝ «Եհովայի վկաների»՝ զենք չվերցնել, բանակ չգնալ և այլ քարոզչությունը վտանգում է երկրի հավաքական կյանքն ու անվտանգությունը: «Պետությունը վերացական հասկացություն չի կարող լինել: Որևէ կառույց, որը սպառնում է պետության և ընտանիքի գաղափարին, մեզ համար վտանգ է ներկայացնում: Պետության մեջ ամեն մի կառույց պետք է կարողանա այնքան ներդաշնակ աշխատել մյուսների հետ, որ պետություն անվամբ հավաքական գիտակցությունը կարողանա գոյատևել: Եվ բոլոր այն կառույցները, որոնք կարող են խանգարել մեզ և խախտել այն, պետք է մեր բողոքի ձայնը բարձրացնենք և մեր դժգոհությունը հայտնենք ընդդեմ այդ երևույթների»,– ասաց Կոմիտաս վարդապետը:

Հայ առաքելական եկեղեցուց բացի, պետք է իրենց բողոքի ձայնը բարձրացնեն նաև ազգի գիտակից և բանական ներկայացուցիչները նույնպես: Այս կարծիքին են Հայոց եկեղեցու բոլոր սպասավորները՝ սարկավագից մինչև ամենաբարձրագույն ատյան, ընդհուպ մինչև Կաթողիկոս: Բոլորն էլ իրենց ձայնն են բարձրացնում և դժգոհություն հայտնում բոլոր այն բացասական երևույթների հանդեպ, որոնք կարող են խախտել հավաքական միասնականությունը: Խոսելով Վրաստանի հոգևոր հայրերի վարքագծի մասին, ովքեր թույլ չտվեցին, որ ԼԳԲՏ համայնքի կողմից կազմակերպված երթը շարունակվի, ավելին՝ վազելով և հարվածելով նրանց՝ հեռացրեցին այդ տարածքից, նշեց, որ նրանք իրականացրել են Աստվածաշնչի պատվիրանը:

«Ղևտացիների գրքի 20–րդ գլխի 13–րդ համարում գրված է, որ եթե որևէ տղամարդ որևէ տղամարդու հետ պառկի ինչպես կնոջ հետ, նրանք պղծություն գործած կլինեն, երկուսն էլ մահվան թող դատապարտվեն, որովհետև մահապարտ են: Այսինքն, Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ կան բաներ, որոնք ոչ թե մենք պետք է պարզապես տոլերանդ գտնվելով թույլ տանք, այլ ճիշտ հակառակը: Պետք է ոչ թե ապտակենք, հարվածենք, այլ՝ ոչնչացնենք: Եվ դա գրված է Աստվածաշնչում, ես ինձանից որևէ բան չեմ հորինում»,–ասաց Կոմիտաս վարդապետը:

Այն պնդումները, թե նման պահանջ նրանց մոտ բնությունից է ծնվում, նա չի ընդունում: Հղում անելով բժիշկներին՝ Կոմիտաս վարդապետը նշեց, որ ապացուցվել է, որ երեխաները «գեյ» կամ միասեռական չեն ծնվում: Անգամ զոոֆիլները, ովքեր կենդանիների են նախընտրում, էգ կենդանու հետ են հարաբերվում:

«Բոլոր տղամարդիկ էլ էգ անասունների հետ են հարաբերվում: Եվ ինչն է պատճառը, որ զոոֆիլիայի պարագայում էգերն են նախընտրելի, իսկ մարդու պարագայում որձը որձի հետ է հարաբերվում, էգը՝ էգի: Մենք էլ նման բացասական երևույթի գոյությունը պետք է ոչ միայն թույլատրենք, այլ իրենց իրավունքներ տանք, որ մեծամասնության վրա այն աստիճան բռնություն բանեցնելու իրավունք ստանան, որ մտնեն ոստիկանատուն, ջարդ ու փշուր անեն և մնան անպատիժ: Այստեղ որտե՞ղ է տրամաբանությունը»,– ասաց Կոմիտաս վարդապետը:

Դրա պատճառը, ըստ նրա, այն է, որ մեր երկրում գործող օրենքները հստակ չեն, որ ինտիմ կյանքում իրականացվող երևույթները արգելեն այլոց պրոպագանդել և սեփական կամքը պարտադրել:

«Ի՞նչ է նշանակում՝ քանի որ պետությունն ընդունել է իրեն որպես այդպիսին, ապա այդ մարդը պետք է գա եկեղեցի և մեզ պարտադրի, որ իրեն եկեղեցական կարգով ամուսնացնենք: Մի երևույթ, որը եկեղեցում արդեն իսկ դատապարտելի է: Հիմա ոմանք կարող են ասել՝ չէ՞ որ եկեղեցում էլ կան նման մարդիկ, թերևս, բայց երբ եկեղեցին իմանում է, անմիջապես կարգալույծ է անում նրանց: Իսկ ո՞վ է ասել, որ արևմտյան արժեք ասել նշանակում է միասեռականություն: Ո՞վ ասաց, որ արևմտյան արժեք նշանակում է այլասերություն: Ռոքֆելերների ու Ռոթշիլդների մեջ մեկին ցույց տվեք, որ միասեռական է, կամ նորմալ եվրոպացի ցույց տվեք, որը միասեռական է: Էլթոն Ջոնը ինձ համար էտալոն չէ: Եվ սրանք հարցեր են, որոնց պետք է ավելի սթափ մոտենանք: Արևմուտքից եկող ամեն աղբի արձագանքում են՝ ցույց տալու համար, որ իրենք «քյարթու» չեն, այլ մոդեռն են»,– ասաց Կոմիտաս վարդապետը:

Նա ամոթով է նայում այն աղջիկներին, ովքեր, իր խոսքով, Գավրոշի նման պատառոտված հագուստով են ման գալիս: Մինչդեռ իրականում Եվրոպայում ոչ մի արիստոկրատ մարդ նման հագուստով որևէ տեղ չի ներկայանում: Ինչ վերաբերում է արատավոր երևույթների դեմ պայքարելուն, Կոմիտաս վարդապետը նշեց, որ Հայոց եկեղեցին կարող է քայլ կատարել այնքան, որքան ինքն իրավասու է:

«Գնդեվանքում երբ հարձակվեցին Ամենայն հայոց կաթողիկոսի վրա և հայը օծված Կաթողիկոսի վրա անամոթաբար ձեռք բարձրացրեց, եկեղեցին ի՞նչ իրավասություն ուներ նրանց քայլերը կանխելու: Ամենայն հայոց կաթողիկոսը մեծահոգաբար ասաց՝ նրանք մեր զավակներն են: Եվ թերևս ինչ–որ տեղ մենք ճիշտ չենք գտնվել, որ իրենք այս մակարդակի վրա են գտնվում: Չենք կարողացել նրանց ճիշտ դաստիարակել: Ղեկավար մարմինն էլ հայտարարեց, թե պետությունը եկեղեցուց անջատ է, ուստի չեն կարող ոչինչ անել: Մոռանալով մի բան, որ պետությունը եկեղեցուց միայն գաղափարական իմաստով է անջատ: Եվ յուրաքանչուր հոգևորական Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, իսկ պետությունը պարտականություն ունի իր քաղաքացու անվտանգությունն ապահովելու: Այսօր մարդուն բանտարկում են հարվածելու համար, բայց Կաթողիկոսի վրա հարձակվում ու քաշքշում են, և ոչ ոք որևէ պատասխանատվության չի ենթարկվում: Սա աբսուրդ է և ցույց է տալիս, թե ինչ իրավունք ունի եկեղեցին Հայաստանում այս պահին»,– ասաց Կոմիտաս վարդապետը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia