Վահե Պետրոսյանը ընտրվել է Ավիաձեռնարկությունների ղեկավարների միջազգային ասոցացիայի տնօրեն
SOCIETY«Աերոպորտ Արխանգելսկ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Վահե Պետրոսյանն ընտրվել է Ավիաձեռնարկությունների ղեկավարների միջազգային ասոցացիայի (ԱՁՂՄԱ) ղեկավար։ Այս մասին հայտնում է Aex.ru–ն՝ վկայակոչելով օդանավակայանի մամուլի ծառայությանը։
ԱՁՂՄԱ–ն Ռուսաստանում միակ ինքնակարգավորվող կազմակերպությունն է, որը ներկայացնում եւ կոնսոլիդացնում է ավիացիոն բիզնեսի ղեկավարների շահերը Ռուսաստանում եւ արտասահմանում։
Ասոցիացիայի անդամները Ռուսաստանի Դաշնության եւ օտարերկրյա պետությունների ավիացիոն ձեռնարկությունների (ավիացիոն ընկերությունների, օդանավակայանների, օդային երթեւեկության կառավարման ձեռնարկությունների, քաղաքացիական ավիացիայի գործարանների, օդային հաղորդակցության գործակալությունների, հետազոտական կազմակերպությունների, ուսումնական հաստատությունների եւ այլնի) ղեկավարներ են, անկախ նրանց կազմակերպա–իրավական ձեւի եւ քաղաքացիական ավիացիայի ոլորտում գործունություն ծավալող սեփականության ձեւից։



