Երեւանում նորածնի մահվան դեպքով փորձաքննություն է նշանակվել
SOCIETYՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ նորածնի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 28.10. 2018 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ իր կնոջը ոչ պատշաճ ծննդօգնություն ցուցաբերելու հետեւանքով իրենց երեխան մահացել է:
Դեպքի առթիվ 29.10.2018թ. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որը 31.10. 2018թ. ստացվել եւ վարույթ է ընդունվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքեր պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների, քրեաիրավական գնահատականների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։



