Ֆիլիպիններում սողանքի հետեւանքով ավելի քան 20 մարդ հայտնվել է փլատակների տակ
INTERNATIONAL NEWSՖիլիպիններում «Ռոզիտա» թայֆունի պատճառավ առաջացած սողանքի հետեւանքով ավելի քան 20 մարդ հայտնվել է կառուցվող երեք շենքերի փլատակների տակ, հաղորդում է RT-ն` վկայակոչելով CNN Philippines-ին:
Ըստ հեռուստաալիքի, թակարդում հայտնվել են աշխատողները: Ենթադրվում է, որ նրանք որոշել էին վատ եղանակի պատճառով թաքնվել շենքերում:
Իրավիճակը բարդացնում է այն, որ դեպքի վայր տանող ճանապարհները ողողված են, փրկարարները ստիպված են փլատակների տակ գտնվող մարդկանց ձեռքով որոնել:
Հասարակական աշխատանքների եւ ավտոմոբիլային ճանապարհների բաժնի ներկայացուցիչ Մարկ Վիլյարը հաղորդել է, որ դեռ հաջողվել է 5 մարդու փրկել:
1
AraratBank Receives STP Excellence Award from Commerzbank
AG
2
IDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025
3
World Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one another
4
Safe environment – Equal opportunities
5
Unibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)



