ԱՄՆ-ում հայտնի գանգստերներից մեկն սպանվել է բանտում
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ում «Ուայթի» անունով ճանաչում ձեռք բերած գանգստեր Ջեյմս Բալջերը սպանվել է Արևմտյան Վիրջինիա նահանգի բանտում, ուր տեղափոխվել էր Ֆլորիդայի կալանավայրից:
Ինչպես հաղորդում է Fox News-ը, հանցախմբի ղեկավարը մեղավոր է ճանաչվել 11 մարդու սպանության համար և ցմահ ազատազրկման է դատապարտվել 2013-ին:
Բալջերը 89 տարեկան էր: Գանգստերի սպանության մեջ կասկածում են մեկ այլ կալանավորի, որը կարող է կապված լինել մաֆիայի հետ:
Ջեյմս Բալջերը նախատիպ է հանդիսացել Մարտին Սկորսեզեի «Ուխտադրուժները» ֆիլմի գլխավոր հերոսի՝ իռլանդական մաֆիայի պարագլուխ Ֆրենկ Կոստելոյի համար, որին մարմնավորել է Ջոնի Դեփը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



