Թուրքմենստանի նախագահը կես մլն եվրոյով մեքենա է գնել և անձամբ հավաքել այն սեփական գծագրի համաձայն (տեսանյութ)
INTERNATIONAL NEWSՄրցարշավային Mini Cooper ավտոմեքենան, որով Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը պատրաստվում էր «Ամուլ-Խազար 2018» ավտոմրցարշավին, ձեռք է բերվել 520 հազար եվրոյով:
Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ նշելով, որ տեղի լրատվամիջոցներն ուշադրություն են հրավիրել Թուրքմենստանի պետական բորսայի տվյալներին: Տրանսպորտային միջոցը ձեռք է բերվել այս տարվա հունիսի 7-ին: Երկրի ղեկավարի մասնակցությամբ փորձնական մրցելույթը տվյալ մեքենայով հեռարձակել էր տեղական հեռուստատեսությունը:
Բացի դրանից, հաղորդվում էր, որ մեքենան գնելուց 12 օր անց Բերդիմուհամեդովն անձամբ վերամշակել և իր սեփական գծագրերի հիման վրա հավաքել է գերարագ սպորտային ամենագնացը:
Բերդիմուհամեդովի ձեռքով հավաքված ավտոմեքենան վերջին անգամ հեռուստատեսությամբ ցուցադրվել է օգոստոսին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



