Նիգերիայի ափերի մոտ ծովահենները 11 նավաստու են առևանգել
INTERNATIONAL NEWSԼեհաստանի ԱԳՆ-ն իր պաշտոնական թվիթերյան էջում հայտնել է, որ Նիգերիայի ափերի մոտ ծովահենները 11 նավաստու են առևանգել: Այս մասին գրում է Life.ru-ն:
Արտաքին գործերի նախարարությունը հաստատել է Լեհաստանի 8 քաղաքացու առևանգման փաստը: Լեհաստանի քաղաքացիներից բացի պատանդ են վերցվել նաև Ֆիլիպինների երկու քաղաքացի և Ուկրաինայի մեկ քաղաքացի:
RMF FM ռադիոկայանի տվյալներով՝ ծովահեններին հաջողվել է բարձրանալ Լիբերիայի դրոշի ներքո լողացող և Pomerenia sky ընկերությանը պատկանող նավի վրա և առևանգել անձնակազմի մի մասին:
Լեհ դիվանագետները մշտական կապ են պահպանում նավատիրոջ ճգնաժամային խմբի հետ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



