Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Դիլիջանում կգործի ԱՊՀ երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցը

SOCIETY

Դիլիջանում հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 3-ը կգործի ԱՊՀ երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցը: Այսօր դպրոցի բացմանը դպրոցի տնօրեն Գոհար Ղումաշյանը  նշեց, որ Երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցին մասնակցելու է ավելի քան 70 մասնակից ԱՊՀ երկրներից:

«Դպրոցը կլինի այն ավանդական հարթակը, որտեղ տարին մեկ, նույնիսկ մի քանի անգամ կարող եք հավաքվել և քննարկել ձեռք բերված լիդերության հատկանիշները, և որը կնպաստի երիտասարդ լիդերների միջազգային համագործակցությանը»,- ասաց նա:

Նա ներկայացրեց ՌԴ երիտասարդության հարցերով դաշնային ծառայության ղեկավարի ողջույնի խոսքը: Գոհար Ղումաշյանն ասաց, որ դեռ օգոստոսի մեկից մասնակցության հայտեր են ստացել և արդյունքում հայտերի թիվը հինգ հարյուրից ավելի է կազմել, որոնցից 70 մասնակից է ընտրվել;  

«Մասնակիցները կներկայացնեն իրենց ծրագրերը, բոլորի հետ աշխատելու են, որպեսզի այդ ծրագրերն է՛լ ավելի կատարելագործեն: Վերջին օրը կընտրենք լավագույն ծրագիրը, որը կստանա դրամական պարգևատրում հովանավորների կողմից՝ հազար դոլարի չափով»,-ասաց նա և նշեց, որ ծրագրերը կներկայացվեն ներդրողներին, և նրանք կընտրեն այն ծրագիրը, որը կֆինանսավորեն մինչև վերջ:

ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդական դեսպանորդ Ալեքսեյ Սինեգուբովը շնորհավորեց երիտասարդներին մասնակցության համար և ընթերցեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի ողջույնի խոսքը:

ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը ողջունեց երիտասարդներին և նշեց, որ նախանձում է նրանց, քանի որ բոլորը ցանկանում են լինել երիտասարդ, ունենալ մեծ հնարավորություններ, հեռանկարներ:

 
 

«Դուք իսկապես լիդեր եք, մնում է այն, ինչ ծրագրել եք, իրականացնեք, իսկ դպրոցը նրա համար է, որ սովորեցնի, թե դա ինչպես անել մեծ արդյունավետությամբ»,- ասաց նա:

Անդրադառնալով Մինսկի խմբի աշխատանքներին, որը զբաղվում է նաև Արցախյան հակամարտությամբ, դեսպանն ասաց. «Ես համոզված եմ, որ հենց երիտասարդությունը կլինի այն առաջնահերթ օղակը, որ ակտիվ առաջ կտանի մարդասիրության և հասարակության պոզիտիվ զարգացման միտքը»,- ասաց նա:

Մասնակիցներին ողջունեց նաև դպրոցի ծրագրային մենեջեր, Սիլիկոնյան հովտի լիդերության մասնագետ Ռուզաննա Ատասունցը:

Մասնակիցները նշեցին, որ իրենց առաջ խնդիր էր դրված՝ գտնելու երկրում սոցիալական, քաղաքական հիմնահարցեր և դրանք ներկայացնելու: Մասնակիցների ընտրած թեմաներն էին մարդկային իրավունքները, գենդերային խնդիրները, բարեգործությունը և այլ խնդիրներ:

Նշենք, որ ԱՊՀ երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցի կազմակերպիչներն են «Հայ-ռուսական Երիտասարդական Միասնություն» հասարակական կազմակերպությունը, ՖԳԲՈՒ «Երիտասարդական ռեսուրսային կենտրոն»-ը և ՌԴ երիտասարդության հարցերով դաշնային ծառայությունը` ՀՀ-ում ՌԴ դեսպանատան և Երևանում Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի աջակցությամբ:

Սեմինարները վարելու են ԱՊՀ երկրներից հրավիրված արհեստավարժ մասնագետները, կայացած ու հաջողակ ընկերությունների հիմնադիրները, հայտնի գործարարները:

ԱՊՀ երիտասարդ առաջնորդների միջազգային դպրոցի հիմնական բանախոսներն են Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը, UWC Դիլիջան միջազգային  դպրոցի տնօրեն Գաբրիել Էռնեստո Աբադ Ֆեռնանդեսը, Վիվասել-ՄՏՍ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FAST  հիմնադրամի տնօրեն Արմեն Օրուջյանը, ArmTab ընկերության հիմնադիր տնօրեն Վահան Շաքարյանը, Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը, «Փյունիկ ՖԱ» սեփականատեր, գործարար Արթուր Սողոմոնյանը:

Դպրոցի գործընկերն են Հայ-ռուսական համալսարանը, Ալեքսանդր Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամը, ՀԷՑ-ը, «Ալեքս Տեքստիլ» ընկերությունը, «Գուրմե Դուրմե» ընկերությունը, «Ռենեսանս» թեյատունը:



Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia