Yerevan, 24.June.2026,
00
:
00
BREAKING


Ընտրությունները չեն կեղծվի, բայց խորհրդարանում կլինեն նաև թաղային հեղինակություններ, այդ թվում՝ ՔՊ-ից. Դ. Իոաննիսյան

POLITICS

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթն ուղարկվել է թե՛ ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ (ԺՀՄԻԳ), թե՛ Վենետիկի հանձնաժողով։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը՝ հավելելով, որ ուղարկվել է և ՛ հայեցակարգը, և՛ նախագիծը։

Նա չի հերքում, որ այս մարմիններից վերջնական եզրակացություն չի եղել, բայց շեշտում է, որ դա տրամաբանական է, քանի որ ժամկետները սուղ էին։ Միևնույն ժամանակ, Իոաննիսյանը նշեց, որ մի շարք միջոցառումների ժամանակ ԸՕ փաթեթը քննարկվել է։

«Սեպտեմբերին կայացած ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի միջոցառումներից մեկում ԸՕ բարեփոխումները ներկայացրել եմ թե՛ ես, թե՛ ՀՀ-ի  մշտական ներկայացուցիչը  ԵԱՀԿ-ում։ Ունեցել ենք նաև առանձին հանդիպումներ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի տարբեր ներկայացուցիչների հետ, որոնց հետ ԸՕ ռեֆորմը քննարկվել է թե՛ Երևանում, թե՛ Վարշավայում, թե՛ Բրյուսելում։ Գիտեմ նաև, որ մեր դիվանագետները քննարկել են այն Վիեննայում։ Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովին, ասեմ, որ ԸՕ ռեֆորմը մի անգամ քննարկվել է հունիսին, մեկ անգամ ավելի լուրջ ու խորքային նախանցած շաբաթ է քննարկվել Վենետիկում։ Վենետիկի հանձնաժողովը միաձայն սատարեց  այն մոտեցումը, որ ԸՕ-ում մի շարք դրական փոփոխություններ կան, անգամ Վենետիկի հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարության մեջ էլ հստակ ընդգծած էր, թե ինչն է դրական, ինչ է խնդրահարույց»,- մանրամասնեց նա։

Ըստ Իոաննիսյանի՝ կառույցների արձագանքում հստակ փոխըմբռնում կար, թե ինչու է ԸՕ-ն այսքան սեղմ ժամկետներում բարեփոխվում. «Ցավոք, հիմա չեմ կարող անուններ տալ, որովհետև off the record (հրապարակման համար չնախատեսված–խմբ.) զրույցներ էին, բայց այդ հանդիպումներին նաև մարդիկ ասում էին, որ է՛լ ավելի շուտ օրենսգիրքը պետք է ընդունվեր, որ է՛լ ավելի շուտ պետք է ընտրություններ լինեին, այսինքն՝ այստեղ փոխըմբռնում կար»,- շարունակեց  Իոաննիսյանը։

Արդեն իսկ փաստ է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան գործող Ընտրական օրենսգրքով, սակայն Իոաննիսյանը դժվարանում է գնահատել ընտրությունների մրցակցայնության աստիճանը։ Նա վստահ է՝ ընտրության արդյունքները չեն կեղծվի,  բայց չի բացառում, որ «թաղային հեղինակություն» կոչվածը կհաղթի։

«Այո՛, ընտրությունները չեն կեղծվի, երևի թե ընտրությունների ժամանակ օրինականությունը կպահպանի, առավել ևս, որ Քրեական ու վարչական իրավախախտումների օրենսգիրքն արդեն փոխված է։ Այս առումով խնդիր չենք ունենա, բայց խնդիրն այն է, որ ընտրությունները կլինեն նվազ քաղաքական, դաշտում կլինի նվազ մրցակցություն, ընտրվելիք խորհրդարանն էլ կլինի նվազ քաղաքական, և ամեն դեպքում թաղային հեղինակությունների ազդեցությունը առկա կլինի ՀՀ-ում հետագայում կայացվելիք որոշումների վրա,  քանի որ այն չի նահանջել այնքան, որքան  ցանկալի էր»,- ընդգծեց Դանիել Իոաննիսյանը։

Հարցին՝ ինչ շահագրգռվածություն ունի գործարարը կամ թաղային հեղինակությունը սատարել որևէ կուսակցության՝ հաշվի առնելով, որ, ըստ կանխատեսումների, խորհրդարանի առաջին ուժը կլինի Նիկոլ Փաշինյանի գլխավորածը, և պայքարը պետք է գնա 2-րդ, 3-րդ տեղերի համար, Իոաննիսյանը պատասխանեց․

«Իրոք, առավել հավանական սցենարն այն է, որ թե՛ այս, թե՛ այն ընտրակարգում Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը հաղթելու է, բայց ինչպիսի քաղաքական մթնոլորտ է ստեղծվելու՝ այլ հարց է։ Փոքր ուժերը կարողանալո՞ւ են մտնել խորհրդարան, թե՞ չեն կարողանալու, քանի որ շատ կարևոր է, որ փոքր ուժերը կարողանան մտնել ԱԺ, որ, ի վերջո, քաղաքական մշակույթ ձևավորվի Հայաստանում։ Ովքեր են լինելու այն անձինք, որոնք կլինեն խորհրդարանում, թեկուզ նույն Նիկոլ Փաշինյանի թիմից լինելու են անձինք, ովքեր թաղում ունեն հեղինակությո՞ւն, թե՞ լինելու են քաղաքական գործիչներ, որոնք  ունեն ծրագրերի ու գաղափարախոսության կրողն են, ինչ-որ ոլորտից գլուխ հանող մարդիկ են»,- շեշտեց Իոաննիսյանը։

Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղարը, անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ եթե ԸՕ բարեփոխումները չընդունվեն, ապա կրկին «սև ու սպիտակի» պայքար է լինելու, նշեց, որ ինքը դեմ է «սև ու սպիտակի» տրամաբանությանը։

«Կան ուժեր, որոնք «սև» չեն, բայց ՔՊ էլ չեն։ Չեմ ուզում անուններ տալ, բայց նաև այդ ուժերի շանսերն են էականորեն պակասում, քանի որ կան շատ ուժեր, որտեղ կան երիտասարդներ, թարմ միտք, գաղափարախոսություն և այլն։ Հարցն այն է, որ պետք է լիներ այնպես, որ քաղաքական մրցավազք լիներ, այլ ոչ թե ռեսուրսների, բայց հանգեց ռեսուրսների մրցավազքի, այսինքն՝ ով ունի թաղերում հեղինակություն վայելող անձինք՝ կընտրվի, ով չունի՝ չի ընտրվի»,- ասաց Իոաննիսյանը։

Դանիել Իոաննիսյանը չգիտի՝ արդյոք ԸՕ բարեփոխումները հետագայում կբերվեն խորհրդարան, թե ոչ։ Նա հայտարարեց, որ դա արդեն հաջորդ իշխանությունների խնդիրն է, իսկ իր առաքելությունն այսքանով ավարտված է։

 

 
 
AI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity Education